Փշատտերև ծառը

Հեքիաթ փշատերև ծառի մասին

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչմեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ…

Բայց երբ եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ առաջին ձյան հետնրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զարդարել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խնդրում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ

փշատերևը հուզված նայում է շուրջը։ Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։ Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվա զանգերը, երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ, և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր նշված բառերը:

խորհրդավոր-կասկածելի

բուրմունք-Բույր, հոտ

սոսափում-խշխշալ

պարծենալ -գոռոզանալ

քիթը վեր ցցել-պարծենալ

 

  1. Բարդ բառերը ընդգծի՛ր կարմիրով:

 

  1. Ի՞նչ էր կատարվում գարնանը մյուս ծառերի հետ: Դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ դաերևում է:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով:

 

  1. Երբ Ձմեռ պապն իմացավ փշատերևի գեղեցիկ արարքի մասին, ի՞նչ ասաց: Դո՛ւրս գրիր Ձմեռ պապի խոսքը:

«Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

 

  1. Համառոտի՛ր նախադասությունները՝թողնելով միայն ի՞նչ և ի՞նչ է անում հարցերին

պատասխանող բառերը:

 

 

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին:

Ծառերը բողբոջում էին:

 

Փոքրիկ փշատերևը կանաչ ու դալար կանգնած էր:

Փշատերևը կանգնած էր:

 

Գիշերային երկնքում վառվեցին ամանորյա աստղիկները:

Աստղիկները վառվեցին:

 

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Օրինակ՝ զարմանք-զարմանալ

Ուրախ -ուրախանալ

Տխուր -տխրել

Բողբոջ -բողբօջել

Կանաչ -կանաչել

Չոր -չորանալ

  1. Տրված պարզ բառերից կազմի՛ր բարդ բառեր:

Տերև, ծաղիկ, ծառ, թերթիկ, փուշ, տոն

տոնածառ,  ծաղկաթերթիկ, փշածառ:

  1. Տրված բառերն ու ածանցները միացնելով կազմի՛ր ածանցավոր բառեր: Օրինակ

փոքր + իկ = փոքրիկ

Ա. Փուշ, ուրախ, խորհուրդ

Բ. Ություն, իկ, ավոր

 

փուշ+ավոր=փշավոր

ուրախ+ություն=ուրախություն

խորուրդ+իկ=խորուրդիկ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված սյունակները.

Անտառ, ծառեր, փշիկներ, նապաստակ, գազանիկներ, սկյուռ

Եզակի Հոգնակի
Անտառ անտառներ
ծառ ծառեր
փուշ, նապաստակ,գազան փշիկներ,նապաստակներ,գազաններ

 

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ տրված բառերը տեղափոխելով համապատասխան

սյունակում.

Անտառ, նայում է, տոնածառ, խորհրդավոր, բողբոջում էին, թափվում են, դալար,

զարդարում էին, փշատերև, պատրաստվում էին, կանաչ, կաղին, գեղեցիկ, ընկույզ,

հարցնում է, գիշեր, սկյուռ, փաթիլ, փոքրիկ, զարդարված է, տխուր

 

ի՞նչ ի՞նչպիսի ի՞նչ անել
Անտառ խորհրդավոր,
տոնածառ դալար
ընկույզ կանաչ
սկյուռ գեղեցիկ
փաթիլ փոքրիկ
զարդարված է
տխուր

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն