Նոր տարին Ճապոնիայում

1.Ամանորը ամենակարևոր տոներից մեկն է ճապոնացիների օրացույցի վրա։

2.Դրա հետ կապված են բազմաթիվ խաղեր, ավանդույթներ և արարողություններ։

3.Ամանորի տոներին ճապոնական այլ տոների համեմատ տալիս են ամենաերկար արձակուրդը։

4. Սովորաբար տոն օրերը ընկնում են դեկտեմբերի 29-ից մինչև հունվարի 3-ը, և գրեթե երկրի բոլոր պետական հաստատությունները չեն աշխատում։

5.Դեկտեմբերի վերջին ճապոնացիները հավաքում են իրենց տները, իրենց ընկերների համար գնում են նվերներ և հարազատներին ուղարկում են ամանորյա շնորհավորական բացիկներ, պատրաստում են տոնական ուտեստներ, մուտքի մոտ թողնում են զարդարանքներ:

6.Տոների ժամանակ շատ ճապոնացիներ վերադառնում են իրենց համար հարազատ վայրեր, այցելում են տաճարներ, որտեղ աղոթում են և խնդրում են իրենց և հարազատների համար բարեկեցություն։

7.Ամանորի ժամանումը ազդարարում են 108 զանգերի ձայնը, որոնց ձայնը կեսգիշերին լսվում է յուրաքանչյուր տաճարից։

8.Ամանորին ընդունված են ավանդական ամանորյա խաղեր։

9.Օրինակ սուգորոկու՝ սեղանի զառերով խաղ, ոււտա-գարուտա՝ ամանորյա քարտեր բանաստեղծություններով, օդային օձի բաց թողում և այլն։

10. Տաճարաին կից խանութները վաճառում են զանազան ամանորյա թալիսմանններ և հուշանվերներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն