Հայաստանի զինանշանի մասին փաստեր

  1. Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920թթ.) զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:
  2. Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների զինանշանները։
  3. Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը:
  4. Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։
  5. Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը:
  6. Պետական զինանշանը տվյալ երկրի պատմական ավանդույթներն արտացոլող պատկերների և առարկաների համադրությամբ պաշտոնական խորհրդանշան է: 1991 թ. դեկտեմբերի 27-ին որպես Հայաստանի Հանրապետության պետական զինաշան վերահաստատվեց Հայաստանի առաջին հանրպետության զինանշանը:
  7. Զինանշանի հեղինակներն էին ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:
  8. Զինանշանը պատկերող վահանը բաժանված է չորս մասի, կենտրոնում` Մեծ և Փոքր Մասիսները, Նոյյան Տապանը, վահանի ձախ և աջ կողմերում` արծիվ և առյուծ, իսկ ներքևում` սուր, ցորենի հասկեր և շղթա:
  9. Վահանի վրա պատկերված են հայկական չորս արքայատոհմերի` Արտաշեսյանների, Բագրատունիների, Արշակունիների և Ռուբինյանների զինանշանները (ձախից վերև դեպի աջ):
  10. Հայաստանի Հանրապետության զինանշանն է` կենտրոնում` վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյան տապանով և պատմական Հտանի թագավորություններից չորսի` վերևից ձախ` Բագրատունիների, վերևից աջ` Արշակունիների, ներքևից ձախ` Արտաշիսյանների, ներքևից աջ` Ռուբինյանների զինանշանները:

Դրոշի մասին տեղեկություներ

1.Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։

2.Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։

3.Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն