Ճամփորդապատում․Արագածոտնի մարզ, Հարթավան, Եղիպատրուշ, Ուշի

Մենք երեկ գնացել ենք Արագածոտնի մարզ, Հարթավան, Եղիպատրուշ, Ուշի։ Մենք եղել ենք  Աստվածընկալի վանքում, Եղիպատրուշի եկեղեցում, Ուշիի Սուրբ Սարգիս եկեղեցում։ Հեռավորությունը 41,1 կմ է։ Առաջին կանգառը եղել էր Քասախի կիրճ`  Աստվածընկալ եկեղեցում Մենք երգել ենք հոգևոր երգեր։ Հոգևոր երգեր երգելուց հետո մենք գնացինք մի դաշտ և այնտեղ ծաղիկներ հավաքեցինք։ Ծաղիկներ հավաքելուց հետո մենք գնացինք Ոշի և մտանք Սուրբ Սարգիսի եկեղեցի, այնտեղ երգեցինք  հոգևոր երգեր և աղբ հավաքեցինք։ Հավաքելուց հետո գնացինք մի այգի և այնտեղ ընդմիջեցինք և խաղացինք ֆուտբոլ, գործնագործ և վալեյբոլ։ Ընդմիջելուց հետո գնացինք դպրոց։ Այս ճամփորդությունը իմ համար շատ-շատ երկար էր։ Այդ ճամփորդությունը շատ հավես էր և երկար։Այս ճամփորդությունը շատ հետաքրքիր էր։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն