Իմ ամառը

Այս տարվա ամառային արձակուրդներս ես անցկացրել եմ տատիկիս ու պապիկիս մոտ՝ Արթիկում: Այնտեղ ես հաճախել եմ բասկետբոլի խմբակի: Ի դեպ՝ ասեմ, որ այս տարվա Հայաստանի բասկետբոլի առաջնության գավաթակիրը հենց Արթիկի բասկետբոլի հավաքականն էր: Եվ ես պատիվ ունեցա նաև մանսակցելու համահայկական խաղերի շրջանակներում անցկացվող բասկետբոլի մրցաշարերին, որոնց մեծ մասն հենց Արթիկում էին:
Նաև այս ամռանը ընտանիքիս հետ մեկնել էինք Թունիս: Շատ հետաքրքիր շրջագայություն էր: Եղանք շատ նոր, գեղեցիկ վայրերում: Օրինակ՝ ամենատպավորիչը նրանց կապույտ քաղաքն էր՝ Սիդի Բու Սաիդը, որտեղ ժամանակին ապրել են մտավորականները: Նաև շատ գեղեցիկ էր նրանց ամֆիթատրոնը՝ Էլ Ջեմը: Միջերկրական ծովը շատ գեղեցիկ էր, իսկ ստորջրյա ձկներին կարողացանք տեսնել նավով շրջագայելիս:
Ես նաև ամռանը սովորել եմ մետաղե պտուտակով կոնստրուկտորներ սարքել։ Իմ ամառը շատ հետաքրքիր էր և նման էր հեքիաթի։
Զանցել գործիքագոտուն