English april flashmob

Անուն ազգանուն Էլ․ հասցե*
Manvel Araqelyan manvel-araqelyan@mskh.am
Դասարան, դպրոցի անուն*
4.2 Southern school
Քաղաք, գյուղ, երկիր *
Yerevan
Առկա՞ ես սովորում, թե՞ հեռավար*
առկա

Ի՞նչ եք կարողանում անել այս տարի, որ չէիք կարողանում անել, կամ ինչ չէիք անում, կամ չունեիք անցյալ տարի:

Օրինակ՝   Last year I couldn’t dance well but I can dance well now.

Last year I didn’t play chess but this year I play chess with my friends. 

Թարգմանեք այս նախադասությունները անգլերեն.

Թվական

Թվական

Տարբեր առարկաները չափելու, հաշվելու, կշռելու համար օգտագործում են թվերն ու դրանք անվանող բառերը՝ թվականները:

Օրինակ` յոթ (սեղան),  իննսունհինգ (մատիտ),  քսան սանտիմետր (ժապավեն),  երկու կիլոգրամ (ալյուր):

Թվականները ցույց են տալիս առարկաների թիվ կամ թվային կարգ (թիվը ըստ դասավորության):

 Թվականները լինում են երկու տեսակի՝ քանակական և դասական:

 Առարկայի թիվ, քանակ ցույց տվող թվականները քանակական թվականներ են՝ երկու, տասնչորս, յոթանասուներեք, հարյուր, հիսունչորս և այլն:

Քանակական թվականները պատասխանում են ինչքա՞ն, որքա՞ն, քանի՞ հարցերին:

 Առարկայի կարգ, դաս ցույց տվող թվականները դասական թվականներ են՝ առաջին, երկրորդ, չորրորդ, տասներորդ, քսանհինգերորդ և այլն:

Դասական թվականներըպատասխանում են ո՞րերորդ հարցին:


Թվականների գրությունը

Թվականները ըստ գրության լինում են երկու տեսակի՝ առանձին և միասին գրվող թվականներ:

11 -ից մինչև 99-ը թվականները գրվում են միասին: Օրինակ՝ երեսունհինգ, յոթանասունմեկ, քսանմեկ, տասներեք:

100-ից բարձր բոլոր թվականները, 100,1000 և ավելի բարձր թիվ ցույց տվող թվականների բաղադրիչները գրվում են առանձին՝ չորս հազար, հարյուր քսանվեց:

Դասական թվականները կազմվում են բացարձակ թվականներին ավելացնելով  -րորդ  կամ երորդ  վերջածանցները. երկու, երեք, չորս թվականներին ավելացվում է -րորդ,  ինչպես՝ երկրորդ, երրորդ, չորրորդ, բոլոր մյուս թվականներին` — երորդ ածանցը, ինչպես՝ հինգերորդ, վեցերորդ, քսաներորդ, երեքհարյուրերորդ և այլն:

Դասական թվականները կազմվում են՝  2,3,4   բացարձակ թվականներին ավելացնելով -րորդ, մնացածներին՝  երորդ  վերջածանցները:

Երեսուն թվականը գրվում է ր-ով, քառասուն-ը՝ ռ-ով: 9-ը միշտ գրվում է երեք տառով՝  ինն  կամ ինը80-ի ճիշտ ձևն է՝ ութսուն:

Տասը թվականի ը հոդը բառակազմության մեջ փոխվում է ն-ի՝ տասնչորս:

Պետք է հիշել՝ հետևյալ թվականների ուղղագրությունը՝ ինն, ինը, տասը, երեսուն, քառասուն, հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, իննսուն, միլիոն, միլիարդ:

Թվականները կարող են արտահայտվել հայերեն այբուբենի տառերով` նրանց թվական արժեքի համապատասխան` Ա (1 կամ 1-ին), Բ (2 կամ 2-րդ), ժ (10 կամ 10-րդ), ԺԴ (14 կամ14-րդ), Ճ (100 կամ100-րդ) Ռ (1000 կամ1000-րդ)  և այլն:

aybuben

Առաջադրանքներ

  1. Թվերը գրել տառերով:

7-յոթ

5-հինգ

9-ինը

4-չորս

10-տաս

19-տասնինը

95-իննվունհինգ

51-հիսունմեկ

64-վացունչորս

60-վացուն

35-երեսունչորս

40-քառասուն

80-ուցուն

82-ուցուներկու

99-իննսունինը

100-հադյուր

200-երկու հարյուր

900-ինը հարյուր

126-հարյուր քսանվեց

931-ինը հարյուր երեսունմեկ

1000-հազար

20 000-քսան հազար

3006-երեք հազար վեց

5800-հինգ հազար ութ հարյուր

9325-ինը հազար երեք հարյուր քսանհինգ

1 000 000-միլիոն

3 245  614-երեք միլիոն երկու հարյուր քառասունհինգ հազար վեց հարյուր տասնըչորս

2․ Շարունակի՛ր ըստ օրինակի։ Հիշի՛ր․ եթե 2, 3, 4 թվականները կազմվում են -րորդ ածանցով, 5-ից բարձր թվականները կազմվում են -երորդ ածանցով։

2- րդ-երկրորդ

3- րդ-երրորդ

4-րդ-չորրորդ

5 -րդ-հինգերորդ

6-րդ-վեցերորդ

7 -րդ-յոթերորդ

8 -րդ-ութերորդ

9 -րդ-իններորդ

10 -րդ-տասերորդ

  1. Տառերով գրել 8 — ով սկսվող բոլոր երկնիշ զույգ թվերը:

81, 82, 83, 84, 85, 86, 87, 88, 89:

  1. Տառերով գրել 6 — ով սկսվող բոլոր երկնիշ կենտ թվերը:

61, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69:

5․ Օգտվելով համացանցից գրիր այնպիսի առածներ, որտեղ թվական կա։ Օրինակ՝ Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ տանձի մասին։

1)Մեկ կա՝ հազար արժե, հազար կա՝ մեկ չարժե:
2)Յոթ չափի´ր, մեկ կտրի´ր:
3)Մեկ խոսի´ր, յոթը լսի´ր:
4)Հազար խոսքին՝ մեկ խոսք, հազար ճնճղուկին՝ մեկ քար:
5)Երկու ականջ,մեկ բերան,իմացի´ր ասածիդ սրան:
6)Երկու աչքից մեկին մի´ հավատա:
7)Մինջև քառասուն ընկույզ մեկտեղ չտեսնի,քար չի նետի:
8)Հազար սուտ մի ճիշտ չարժի:
9)Սատանից յոթ օր առաջ ա ծնվել:
10)Մի խելքը լավ է, երկուսն՝ ավելի լավ:

 

  1. Հետևյալ թվականները գրի՛ր տառերով` 54, 847, 6985, 12546, 68, 95, 15, 58, 697, 89:

54-Հիսունչորս

847-ութ հարյուր քառասունյոթ

6985-վեց հազար ինը հարյուր ուցուն հինգ

12546-տասներկու հազար հինգ հարյուր քառասունվեց

68-վացունութ

95-իննսունհինգ

15-տասնըհինգ

58-հիսունութ

697-վեց հարյուր իննսունյոթ

89-ուցունինը

  1. Տրված բառերը բաժանիր երեք խմբի՝ գոյականներ, ածականներ, թվականներ:

Չորրորդ, մեծ, մեծություն, մարդ, լավագույն, ամենաերկար, հինգ, երրորդ, թիվ, վազք, դաժան, հինգերորդ, վերջին, լուսավոր, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր, դատարկ:

Գոյականներ –մեծության, մարդ, թիվ, վազք, սենյակ, մայրիկ, դուռ, դատավոր,

Ածականներ –մեծ, լավագույն, ամենաերկար, դաժան, վերջին, լուսավոր, դատարկ

Թվականներ —չորրորդ, հինգ, երրորդ, հինգերորդ,

Մեղուն ու մարդը


Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

Օրինակ՝ օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։

կենդանիներից, երևի, կենդանին, վարդենու, օգտակար, անքամ,  անդադար:

 

 

2. Դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

Օրինակ՝ մեղու-մեղուներ

կենդանի-կենդանիներ

տեր-տերեր

Շերամը-շերամներ

 

3. Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։

Օրինակ՝ հարցնել, կարծել։

կարծում, հարցնել, կարծել:

4. Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

կենդանի- օգտակար կենդանի

շերամ-քնքուշ շերամներ

մետաքս-քնքուշ մետաք

ճիճու-փոքր ճիճուն

5. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք կարող ես բացատրել առանց բառարանի օգնության։

Տեր- Մարդ որը իր սեփականությունն է պահում:

 

6. Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

 

 

Օրինակ՝ աննման-ան-նման

անդադար, ապերախտ, անխնամ, վարդենի

Անդադար-Ան-դադար

Ապերախտ-Ապ-երախտ

Անխնամ-ան-խնամ

վարդենի-վարդ-ենի

 

7. Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական, հարցական և բացականչական նախադասություններ։

Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:

Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս:

Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:

 

 

8. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերը։

Մարդ, մեղու, կենդանի, շերամ, վարդենի։

Մարդը մեղուներ էր պահում:

Կենդանին շատ խելացի է:

շերամը սիրումէ վարդենի ուտել:

9. Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Խորհուրդը այն է որ մարդուն պետք է սիրել:

Լրացուցիչ առաջադրանք

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ մեղվի մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր։

English

Exercise 19 page 85

1)There are many pencils on the desk.

2)There isn’t much coffee in the cup

3)How many peoples are there in your class

4)Hwo much is your new dress.

5)How much time have you got to write all exercises.

 

Exercise 20 page 85

1)Buy two loaves of bread, please.

2)Who is the man standing at the window?

3)How many boxes of sweet do you want to buy?

4)Are there wolves than in forest?

5)There is a policeman in the street.

6)This blouse is small.

7)Do you always brush tour teeth?

 

Exercise 21 page 85

1)This room is larger than your room.

2)That dress is the nicet in the shop.

3)This blouse is smaller than the pink one.

4)This is the funniest story in the book.

5)The brown box is bigger than the blue box.

6)February is the shortest month is the year.

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փոր-եք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։ Ուղտի միջազգային անունը առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:
Ինչո՞վ է սնվում ուղտը։ Ուղտը սնվում է ամեն ինչով:
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։ Ուղտի բարձրությունը 2 մետր է, իսկ երկարությունը 3 մետր, իսկ կշիռը 500 կիլոգրամ:
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։ Ուղտը իր ջերմաստիճանը կարող է կարգավորել ճարպերի օգնությամբ:
  1. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև հենց, որ ջուր խմի ուղը կխմի 500լ

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև նա չկամենա:

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավըզ ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում,բայց հեռուն է տեսնում։

բայց հեռուն է տեսնում։

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

  1. 4. Տեքստից դո՛ւրս գրիր, ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր

Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։

Բառային աշխատանք

  1. Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները։ 1 միավոր

հինգ, երեք, երկու:

  1. Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։ 1 միավոր

բարկությունը, տապից հարվածել  գեղեցիկ շիկացած 

Բարկությունը-ջղայնություն

Տապ-շոգ

հարվածել-խփել

գեղեցիկ-սիրուն

շիկազած-կարմրած

  1. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ուղտ, միասապատ, բուրդ, ուղտափուշ, ավազ, անտարբեր, փշոտ, բարձրություն, տհաճ, միջազգային, երկսապատ։

Պարզ բառեր Բարդ բառեր Ածանցավոր բառեր
ուղտ միասապատ անտարբեր
բուրդ ուղտափուշ փշոտ
ավազ միջազգային բարձրություն
երկսապաատ տհաճ
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

փոփուկ բուրդ

խոշոռ կենդանի

անապատային ուղտ

 

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր

ցուրտ-շոգ

կոշտ-փափուկ

հաստ-բարակ

Հեշտ-դժվար

երկար-կարճ

 

  1. Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։ 1 միավոր

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում:

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:

Ածական

Ամեն մի առարկա, լինի անձ, կենդանի, թե անշունչ մի իր, ունի իր հատկանիշները:

Առարկայի հատկանիշ (որպիսություն) ցույց տվող բառերը կոչվում են ածական կամ ածական անուն:

Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ գերազանցությունը:

Ածականը հիմնականում գործածվում է գոյականի հետ և պատասխանում է ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:

Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս, քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, -ագույն ածանցներով:

Առաջադրանքներ

  1. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Քույր-բարի, անուշ, հմայիչ

Եղբայր- ուժեղ, ընկերասեր

մայր-հիասքանչ, աշխատասեր, հոգատար

հայր-պաշտպան, նպատակասլաց, անվախ

Տատիկ-հոգատար, սրիելի

  1. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:

Սիրտ-անսիրտ

վախ-անվախ

քար-քարե

մայր-մայրենի

երկինք-երկնային

արև-արևոտ

Փայտ-փայտե

լեռ-լեռնային

փողոց-փողոցային

Երկաթ-երկաթային

օդ-օդային

ծաղիկ-ծաղկային

եղբայր-եղբայրական

ոսկի-ոսկե

արծաթ-արծաթե

ծով-ծովային

Ամերիկա-ամերիկական

Ֆրանսիա-ֆրանսիական

Գերմանիա-գերմանական

  1. Համապատասխան արմատներով կազմի՛ր բարդ ածականներ:

Օրինակ՝ հաստ + ա +բուն = հաստաբուն

թանկ պահանջ
խիստ առատ
սաղարթ գին
հորդ խիտ
աստղ տերև
փուշ զարդ
քաղցր վազ (ք)
արագ համ
գիրկ բաց
    թանկագին, խստապահանջ, սաղարթախիտ, հորդառատ, աստղազարդ, փշատերև, քաղցրահամ, արագավազ, գրկաբաց։
  1. Կազմի՛ր բառակապակցություններ:
ալեհեր վարպետ
սրատես կրակ
թեժ ծերունի
սլացիկ արծիվ
հմուտ բարդի
հորդ անձրև
վարար կատակ
մեղմ գետ
սրամիտ հովիկ
    Ալեհեր ծերունի, սրատես արծիվ, թեժ կրակ, սլացիկ բարդի, հմուտ վարպետ, հորդ անձրև, վարար գետ, մեղմ հովիկ, սրամիտ կատակ
  1. Ստացի՛ր ածանցավոր ածականներ:

Ա. դաշտ, ժանգ, փուշ, հարավ, կրակ, անկյուն, հանք:

-ային -Դաշտային, հարավային, անկյունային, հանքային

— ոտ -ժանգոտ, փշոտ, կրակոտ

Բ. Գույն, վտանգ, հանճար, ահ, խորհուրդ, գլուխ, համ, ուժ, շուք:

— ավոր –Գունավոր, վտանգավոր,  խորհրդավոր

— եղ –ահեղ, համեղ, ուժեղ, շքեղ, հանճարեղ

Գ. Զարման(ք), հրաշ(ք), նախշ, փայլ, հույս, տոն, ժողովուրդ, փուխր, վճիռ:

-ական –տոնական, ժողովրդական, վճռական

-ալի –Զարմանալի, հրաշալի, հուսալի

-ուն –նախշուն, փայլուն, փխրուն

  1. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛րթե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելիպակասամենից բառերը:Դուրս գրիր այդ ածականները։

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ: Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի: Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում. նա կարող է մի քանի օր դուրս չգալ:

Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են: Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ հանդիպող տեսակներից է:

Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

երկար, ավելի երկար, ամենից երկար

խոշոր, ավելի խոշոր, ամենից խոշոր

 

  1. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր:
Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր:

Տարբերությունն այն է, որ ամեն մի խումբը մի մակարդակ բարձր է մյուսից։

  1. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝ ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ, գեղեցկագույն, բարձրագույն, ամենաազնիվ, ամենից հզոր, ամենից ահեղ, համեստագույն, ամենահին, ամենից ծանր, ամենալուրջ, ամենից խոշոր:

Ամենավատ-ամենից վատ, ավելի վատ, վատ

գեղեցկագույն-ամենից գեղեցիկ, ավելի գեղեցիկ, գեղեցիկ

բարձրագույն-ամենից բարձր, ավելի բարձր, բարձր

ամենաազնիվ-

ամենից հզոր-

Ամենից ահեղ-

Համեստագույն-

Ամենահին-

Ամենից ցածր-

ամենալուրջ-

ամենից խոշոր-

Լրացուցիչ աշխատանք

1․ Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականներըՏրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:

Երբ … տափաստաններից բարձրանում ենք դեպի … մարգագետինները և գնում դեպի … ձյան սահմանը, … աշխարհն աղքատանում է: … լեռնագագաթներին ամենից շատ … ոչխարներն ու … քարայծերն են լինում: Նրանք սիրում են կանգնել … ժայռերի կատարներին ու նայել հեռու՝ … սարերին ու դաշտերին:

  1. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով … ու … գետեր, … ու … առվակներ են հոսում, գետնի տակից … ու … աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են, լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն … լճեր կան: Երկրագնդի … լճի՝ Բայկալի ափերը երիզող … լեռներն ասես … մշուշի վրա են կախված: Ձգվում է … լիճը հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը … ու … ջուր ունի: … ու … եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է: Մեր հանրապետությունը … … լճերով … է: Դրանցից …ը Սևանա լիճն է, որտեղ իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի … լիճ կա: Նա այնքան … ջուր ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Զանցել գործիքագոտուն