Քարտեզագրություն․ Արթիկ

Մենք ուսումնասիրում ենք Քարտեզագրություն նախագիծը։ Ես google maps։ ծրագրով գծել եմ ճամապարհը Երևանից Արթիկը 1ժամ 53րոպե, ավտոմեքենայով

  1. Արթիկ քաղաքը գտնվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում՝ մոտ 25 կմ հեռավորության վրա Գյումրի մարզկենտրոնից:  Արձանագրություններից և այլ աղբյուրներց պարզվում է, որ Արթիկը կոչվել է նաև Յարդք (Լմբատավանք. 11-րդ դարի արձանագրություն), Արդիկ, Արդիք և այլն:

  1. Ներկայիս «Արթիկ»  անվան վերաբերյալ կան տարբեր ստուգաբանություններ, որոնք տատանվում են երկու հիմնական տեսակետների շուրջ՝ « այր» և  «թիկ» և «Արագածին թիկնած»:
  2. Սակայն, որպես քաղաք, Արթիկը ձևավորվել է 1948թ-ին:
  3. Քաղաքում գործում են «Արթիկտուֆ» կոմբինատը (1927 թ.) և արդյունաբերական այլ ձեռնարկություններ։
  4. Տնտեսության կարևոր ճյուղերից է գյուղատնտեսությունը։
  5. Հայտնաբերվել են դամբարանադաշտեր, կավանոթների, զարդերի, զենքերի հնագույն նմուշներ (մ.թ.ա. XIV — IX դարեր)։
  6. Քաղաքն ունի Սուրբ Գևորգ կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (VI դար), Սուրբ Աստվածածին (Սուրբ Մարինե, V դար), Սուրբ Ստեփանոս (Լմբատավանք, VI-VII դարեր) եկեղեցիները։ Քաղաքը հարուստ է միջնադարյան ժողովրդական ճարտարապետության նմուշներով՝ տուֆաշեն հսկայական ջրատար խողովակներով, ջրաղացների, գմբեթածածկ բնակելի տներով։
  7. Գտնվում է Արագած լեռան հյուսիսարևմտյան լանջին։
  8. Քաղաքով անցնում է Մարալիկ-Արթիկ-Գյումրի երկաթուղին

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն