Բայ

Առարկայի գործողություն կամ եղելություն ցույց տվող բառերը կոչվում են բայ:

Բայերը պատասխանում են ի՞նչ անել, ի՞նչ լինել հարցերին:

Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան անելը, պատասխանում են ի՞նչ անել հարցին:

Այն բայերը, որոնք ցույց են տալիս առարկայի մի բան լինելը, պատասխանւմ են ի՞նչ լինել հարցին:

Բայը ցույց է տալիս խոսողի, խոսակցի կամ մի ուրիշ առարկայի կատարած գործողություն:
Օրինակ՝ վազել, խոսել, կարդալ, հասկանալ:

Նախադասության մեջ բայերը փոփոխվում են:

Օրինակ՝ Ես կարդում եմ: Դու կարդացիր: Նրանք կկարդան: Մի՛ կարդա:

Առաջադրանքներ

  1.  Բայերը խմբավորի՛ր ըստ հարցերի:

Կարդալ, գոլորշիանալ, երգել, հաշվել, արդուկել, լուսանալ, մթնել:

Ի՞նչ անել –Կարդալ, երգել, հաշվել, արդուկել,

Ի՞նչ լինել –գոլորշիանալ, լուսանալ, մթնել

 2. Կազմի՛ր բայեր տրված գոյականներից:

Նախշ, գիշեր, վեճ, հաշիվ, կոճակ, կարոտ, սանր, պատվեր, սոսինձ, զրույց, ժպիտ, գիծ, գիրկ, կռիվ, շող, օրոր, սուտ, կերակուր, կառույց, վճիռ, տոն, ողջույն, շունչ, փայլ, նվեր:

Նախշել, գիշերել, վիճել, հաշվել, կոճկել, կարոտել, սանրվել, պատվիրել, սոսսնձել, զրուցել, ժպտալ, գծել, գրկել, կռվել, շողալ, օրորել, ստել, կերակրել, կառուցել, վճռել, տոնել, ողջունել, շնչել, փայլել, նվիրել։

  1. Գտի՛ր տրված բայերի հոմանիշները:

Զարթնել –արթնանալ

Փնտրել –Գտնել, որոնել

Մտաբերել –մտածել, հիշել

Վերջացնել –ավարտել

Բարևել –ողջունել

Կարդալ –Ընթերցել

Վճռել –Որոշել

Խմել –Ըմպել

  1. Գտի՛ր առաջին և երկրորդ շարքի բայերի հոմանիշները:
հիանալ առողջանալ
ապաքինվել զմայլվել
պարծենալ խորհել
մտածել հպարտանալ
բարկանալ ճախրել
թռչել զայրանալ

 Հիանալ-զմայվել

Ապաքինվել-առողջանալ

պարծենալ-հպարտանալ

Մտածել-խորհել

բարկանալ-զայրանալ

թռչել-ճախրել

  1. Գտի՛ր բայերի հականիշները:

Գտնել —կորցնել

Հիշել —Մոռանալ

Մոտենալ —Գնալ, հեռանալ

Պակասել —Մեծացնել, ավելանալ

Մթնել —Լուսանալ

  1. Հարցերից յուրաքանչյուրը փոխարինի՛ր համապատասխան բառով:

Ձմռանը արջը քնում է իր որջում: (քնել)

Ձմռանը արջը նիհարում է իր որջում: (նիհարել)

Առավոտյան փչեց սառը քամին: (փչել)

Առավոտյան դադարելց սառը քամին: (դադարել)

Բայի դեմքը

Բայը, ինչպես և գոյականը, ունի ուղիղ և թեք ձևեր:

Օրինակ՝ վազել:

Վազել-ը բայի ուղիղ ձևն է: Այն սոսկ անվանում է տվյալ գործողությունը՝ թողնելով անհայտ, թե ով է կատարում այդ գործողությունը:  Բայի այս ձևը կոչվում է անորոշ ձև:

Բոլոր անորոշ բայերը պատասխանում են ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցերին և վերջանում են ել-ով կամ ալ-ով:

Օրինակ՝ ապրել, կանչել, խաղալ, մոռանալ:

Վազում եմ, վազում ես, վազում է բայերը վազել անորոշ բայի փոփոխված, թեք ձևերն են: Սրանցից յուրաքանչյուրը ոչ միայն անվանում է գործողությունը, այլև նշում է, թե ով է կատարում այդ գործողությունը: Բայի այս ձևերը կոչվում են դիմավոր ձևեր:

Ես վազում եմ:                                  Մենք վազում ենք:

Դու վազում ես:                                Դուք վազում եք:

Նա վազում է:                                   Նրանք վազում են:

Ես կառուցեցի:                                 Մենք կառուցեցինք:

Դու կառուցեցիր:                             Դուք կառուցեցիք:

Նա կառուցեց:                                  Նրանք կառուցեցին:

Եթե գործողությունը կատարում է որևիցե իր՝ շնչավոր կամ անշունչ, բայը միշտ երրորդ դեմք է:

Կատուն մլավեց:
Գնդակը գլորվեց:

  1. Գրի՛ր ել և ալ մասնիկներվ վերջացող վեցական անորոշ բայ:

Կարոտել, գրել, նկարել, վազել, սխալվել, սիրել։

Կարդալ, գոլորշիանալ, լուսավորել, ժպտալ, շողալ, հասկանալ։

  1. Կազմի՛ր անորոշ բայեր գոյականներից:

Թերթ, տունկ, հավատ, ապացույց, կես, հրավեր, նինջ:

թերթել, տնկել, հավատալ, ապացուցել, կիսել, հրավիրել, ննջել

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի:

Օրինակ՝ չորանալ – չորացնել

Վերջանալ –վերջացնել

Բարկանալ –բարկացնել

Նեղանալ –նեղացնել

Եռալ –եռացնել

Բայի թիվը

Յուրաքանչյուր գործողություն կարող է կատարել ինչպես մեկ առարկա, այնպես էլ մեկից ավելի առարկաներ:

Բայի եզակի թիվը ցույց է տալիս, որ գործողությունը կատարում է մեկ առարկա:

Բայի հոգնակի թիվը ցույց է տալիս, որր գործողությունը կատարում են մեկից ավելի առարկաներ:

  1. Որոշի՛ր տրված բայերի թիվը: Եզակիները դարձրո՛ւ հոգնակի, իսկ հոգնակիները՝ եզակի:

Օրինակ՝ կարդում է – եզակի թիվ, կարդում են – հոգնակի թիվ

Նվագում է, մուտքագրում են, պատմում էր, խոստացել էիք, կրկնում ես, հայտնաբերել էինք, հավանում էիր, հերթապահւմ էին, մաքրել եք, մշակելու եմ, շատախոսում էին, պաշտպանելու ենք:

Նվագում են, մուտքագրում է, պատմում էին, խոստացել էիր, կրկնում եք, հայտնաբերել էի, հավանում էիք, հերթապահում էր, մաքրել ես, մշակելու ենք, շատախոսում էր, պաշտպանելու եմ:

b

Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները»

Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները» (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

 Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

միավոր

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 3 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից: միավոր

Նրանք մտածեցին, որ հենց որ ձուկը բերանը բացի տան ծնոտներին, որ կարողանան դուրս գան:

 4.Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում: 1 միավոր

 Կայմերը մնաց ձկան բերանում, որովհետև նա ձկան ծնոտում էր մնացել

 

  1. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։ 1 միավոր

Կողմնացույ՞ց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

  1. Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։ 1 միավոր

Ձուկը բացեց բերանը։

Համերաշխ ձուկը բացեց իր մեծ բերանը:

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։ 1 միավոր

լողալ-լող

հանգստանալ-հանգիստ

խաղալ-խաղ

զրուցել-զրույց

  1. Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։ 1 միավոր

տասը հազարի, երկու

  1. Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։ 1 միավոր

Խելամիտ ձուկ

Հանգիստ նավ

Փողոցներով ճանապարհորդ

Սև ծով
  1. Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ 1 միավոր

 Քաջ-ուժեղ

հսկա-մեծ

Նորից-կրկին

այժմ-հիմա

  1. Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ 1 միավոր

 Խաղաղ-Անհանգիստ

չոր-թաց

դուրս-ներս

հանգիստ-անհանգիստ

Մեղուն ու մարդը


Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:

— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:
— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

Առաջադրանքներ

  1. Պատմվածքից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։

Օրինակ՝ օգտակար լսում ենք՝ ք հնչյունը, բայց գրում ենք՝ գ-ով։

կենդանիներից, երևի, կենդանին, վարդենու, օգտակար, անքամ,  անդադար:

 

 

2. Դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված գոյականները և դարձրո՛ւ հոգնակի։

Օրինակ՝ մեղու-մեղուներ

կենդանի-կենդանիներ

տեր-տերեր

Շերամը-շերամներ

 

3. Տեքստից դո՛ւրս գրիր գործողություն ցույց տվող բառեր։

Օրինակ՝ հարցնել, կարծել։

կարծում, հարցնել, կարծել:

4. Պատմվածքում ո՞ր ածականով են բնութագրվում հետևյալ բառերը։

կենդանի- օգտակար կենդանի

շերամ-քնքուշ շերամներ

մետաքս-քնքուշ մետաք

ճիճու-փոքր ճիճուն

5. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք կարող ես բացատրել առանց բառարանի օգնության։

Տեր- Մարդ որը իր սեփականությունն է պահում:

 

6. Տրված ածանցավոր բառերը բաժանիր բաղադրիչների՝ առանձնացնելով արմատներն ու ածանցները։

 

 

Օրինակ՝ աննման-ան-նման

անդադար, ապերախտ, անխնամ, վարդենի

Անդադար-Ան-դադար

Ապերախտ-Ապ-երախտ

Անխնամ-ան-խնամ

վարդենի-վարդ-ենի

 

7. Պատմվածքից դո՛ւրս գրիր մեկական՝ պատմողական, հարցական և բացականչական նախադասություններ։

Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:

Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս:

Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:

 

 

8. Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով տրված բառերը։

Մարդ, մեղու, կենդանի, շերամ, վարդենի։

Մարդը մեղուներ էր պահում:

Կենդանին շատ խելացի է:

շերամը սիրումէ վարդենի ուտել:

9. Ո՞րն է այս պատմավքծի խորհուրդը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Խորհուրդը այն է որ մարդուն պետք է սիրել:

Լրացուցիչ առաջադրանք

Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով՝ մեղվի մասին հետաքրքիր տեղեկություններ գտի՛ր։

Զատկական ընթերցարան


Բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել «զատիկ» բառը:

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն(եբրայերեն՝ פסח ‎ նշանակում է անցում, զատում, բաժանում, հեռացում, հին հունարեն՝ πάσχα, լատիներեն՝ Pascha), քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

  1. Համացանցից դուրս բեր ու այստեղ տեղադրի՛ր «զատիկ» բառի իմաստն արտահայտող լուսանկարներ:

 

  1. Կարդա՛ Սուրբ Հարության տոնիմասին: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունը: Տեղեկությունների այս շարքը լրացրո՛ւ Զատկի տոնի մասին նոր տեղեկություններով:

Տոնի առաջին և ամենամեծ խորհուրդը բնության զարթոնքի, տարվա եղանակների զատվելու, որոշվելու, բաժանվելու գաղափարն է:

 

  1. Կարդա՛  Ծաղկազարդի մասին, դիտի՛ր տեսանյութը: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունը: Տեղեկությունների այս շարքը լրացրո՛ւ Ծաղկազարդի տոնի մասին նոր տեղեկություններով:

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով,  օրհնվում են ուռենու, ձիթենու ոստերը և բաժանվում են հավատացյալներին:

  1. Ընտրի՛ր զատկական առածանիներից, ասիկներից մեկը և  Paint նկարչական խմբագրով պատրաստի՛ր զատկական բացիկ: Այն տեղադրի՛ր այստեղ:
  2. Զատկական առածանիները ընթերցելուց հետո քո ընկերները դրանց շուրջ հորինել են հետաքրքիր հարցեր: Կարդա՛ ու փորձի՛ր պատասխանել այդ հարցերին: Պատասխաններդ կարող են լինել երևակայական:

 

  • Զատիկն առանց ձվի չի լինի: Զատիկը քանի՞ ձվով կլինի:

7

  • Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է: Քանի՞ չամչե հատիկ է: Ի՞նչ նավակատիկ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:Զատկի օրվան քանի՞ գույն տամ: Թվարկի՛ր:
  • Կարմիր, կանաչ:

Ունևորի համար ամեն օր Զատիկ է:Չունևորի համար ե՞րբ է Զատիկ:

  • Զատիկի տոնին:
  • Հազարից մի օր Զատիկ, էն էլ նավակատիկ: Զատիկը շուտ եկա՞վ, թե՞ նավակատիկը:
  • Զատիկը
  • Հավը կուտե հատիկ-հատիկ, Ծով ձմեռեն կելնե Զատիկ:  Ծով ձմեռը քանի՞ օր ունի: Հավի կերած հատիկներն են շա՞տ, թե՞ ծով ձմռան օրերը:
  • Ծով ձմռան օրերը 90 օր են:
  • Հավի կերած հատիկները ավելի շատ են:

 

7. Իսկ հիմա ինքդ ընտրի՛ր զատկական առածներից, ասիկներից մեկն ու դրա շուրջ նման երևակայական հարցեր հորինի՛ր:

Կարմիր արև քեզ, ախպեր,

Աստծու բարև քեզ, ախպեր:

 

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

 

Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:

 

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

 

Տի~զ- տի~զ, Ակլատիզ, Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ:

 

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

 

Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:

 

Դռան առաջ հերկեցինք,

Զատկի ձվեր ներկեցինք,

Դրկցին ողջույն տվեցինք:

Լուսնյակն անուշ, հովն անուշ,

Հում կաթի պաղ սերն անուշ:

 

Մարիա՛մ խաթուն,

Մարիա՛մ խաթուն,

Իջի մեր տուն, իջի մեր տուն,

Ես քեզ կտամ նուշի կթոն /միջուկ/:

 

Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:

Զատիկն առանց ձվի չի լինի:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

 

Քրիստոս հարեաւ ի մեռելոց:

Օրհնեալ է հարութիւնն Քրիստոսի:

Ինչո՞ւ  է ունևորի համար ամեն օր Զատիկ։

Ունևոր համար ամեն օր Զատիկ է, որովհետև հարուստ մարդը կարող է ամեն օր Զատիկ տոնել:

8. Կարդա՛ զատիկ միջատի մասին: Դուրս գրի՛ր ամենահետաքրքիր տեղեկությունները: Այլ աղբյուրներից օգտվելով՝ լրացրո՛ւ դրանք:

Զատիկի վրա կա 7 կետ։

9. Հորինի՛ր հանելուկներ Զատիկ տոնի, զատիկ միջատի, զատկական ձվիկի, ածիկի մասին:

Այն ի՞նչն է ,

Կարմիր մեջքին սև, ամենից հաճախ յոթ կետեր ունեցող

Կլորիկ բզեզ է,

Հավանաբար, բոլորդ գիտեք:

10. Ձու, կարմիր, օր, գլորել, Զատիկ, պտտել բառերն օգտագործելով փորձի՛ր հորինել շուտասելուկներ:

Ձուն կարմրեց, Զատիկը գլորվեց, օրը պտտվեց։

11. Ձու բառով փորձի՛ր նոր բառեր կազմել ու բացատրել դրանք:

Ձվածեղ, ձվաձև ձվակեր, ձվատու:

12. Ի՞նչ կպատմի ձուն իր մասին:

Ձուն կպատմի, որ ինքը սպիտակ է, միջուկը՝դեղին։

13. Արի՛ կազմենք «ձու» բառի անձնագիրը:

Անունը՝ Ձու
Ազգանունը՝Ձվիկյան
Հայրանունը՝ Ձվիկի
Ծնվել է օգոստոսի 31-ին, 1901 թվականին:
Ապրում է սառնարանում:
Սիրում է հանգստանալ:
Չի սիրում Եփվել:
Զատկի տոնին նա գլխավորն է։

14. Օգտվելով համացանցից՝ դուրս բեր տեղեկություններ ձվի, դրա սննդարար հատկությունների, օգտակարության մասին:

15. Ներկայացրո՛ւ ձվով պատրաստվող քո ամենասիրելի ուտեստը: Գրի՛ր, թե այն ինչպես են պատրաստում:

Ես ձվով սիրում եմ պատրաստել ձվածեղ։

16. Պատմի՛ր, թե Զատկի տոնն ինչպե՞ս ես նշում քո ընտանիքում:

Մենք Զատիկը նշում ենք գյուղում։

 

17. Իսկ հիմա կարդա՛, թե Զատկի տոնն ինչպես են նշում աշխարհի տարբեր երկրներում: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունները:

Անգլիայում շատերի համար այս օրը ավելի կարևոր կրոնական տոն է, քան Սուրբ Ծնունդը: Շատ եկեղեցիներ զարդարվում են տերևներով, նարգիզով ու ներկված ձվերով: Պատարագից հետո անգլիացիները վերադառնում են տուն` ուտելու Զատկի տորթը՝ կուլիչ:

18. Գրի՛ր, թե որն է քո ամենասիրելի զատկական երգը: Երգի՛ր, ձայնագրությունը տեղադրի՛ր այստեղ: Կարող ես օգտվել զատկական երգերի փաթեթից:

Առյուծ


Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում: Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր: Նա կշռում է երկու հարյուր հիսուն կիլոգրամ: Առյուծը գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Առյուծին համարում են անտառի արքա, ինչպես նաև գազանների արքա:  Նա վստահ է իր ուժերի վրա: Երբեք չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում: Առյուծը ուժեղ է, ճարպիկ, համարձակ: Նա գեղեցիկ կենդանի է: Երկար ժամանակ առյուծներն անապատների տիրակալներն են եղել: Սակայն մարդիկ հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է մտել և մարդկանց աչքի առաջ տարել ցուլ կամ կով: Առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին: Այժմ առյուծների որսն արգելված է և հատուկ թույլտվությամբ է կարելի  որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում:  Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է քսանհինգից երեսուն տարի:

Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ (տղա) և էգեր (աղջիկ): Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, առանց իրարից բաժանվելու  և միասին են մեծացնում իրենց ձագերին:

Առաջադրանքներ

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը ապրում է.
  • լեռներում
  • անապատներում
  • դաշտավայրերում

2. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Առյուծը կշռում է.

  • 500 կգ
  • 1 տոննա
  • 250 կգ
  • 25 կգ

3. Ընդգծի´ր սխալ պատասխանը: Առյուծը որս անելիս.

  • թաքնվում է և գաղտագողի հարձակվում,
  • չի թաքնվում, անմիջապես հարձակվում է:

4. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

    • Առյուծներն ապրում են միայնակ, որովհետև նրանք գազանների արքան են:
    • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են երկուսից ավելի արուներ և էգեր:
    • Առյուծներն ապրում են զույգով՝ մեկ արու, մեկ էգ:
    • Առյուծներն ապրում են խմբերով, որտեղ լինում են մեկ արու և շատ  էգեր:

5. Ինչպիսի՞ն են առյուծի ձագերը: Տեքստից դո´ւրս գրիր այդ հատվածը:

Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են ծնվում (մոտավորապես երեսուն սանտիմետր) ու ոչ միագույն: Նրանք մեծանալով դառնում են միագույն:

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար առյուծների մասին:

Այս տեքստից ես իմացել եմ, որ առյուծները 250կգ

7. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

Գեղեցիկ-տգեղ

Թույլ-ուժեղ

շատ փոքր-շատ մեծ

8. Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական

երկու, մեկ։

9. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ն է առյուծը։ Դո´ւրս գրիր  երկու բառ։

Առյուծը գիշատիչ կենդանի է: Նա ապրում է կիսաանապատներում և անապատներում: Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ երկու մետր է, պոչի երկարությունը՝ մինչև մեկ մետր:

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Գեղեցիկ», «ուժեղ» բառերը ցույց են տալիս.

    • թիվ
    • առարկա
    • գործողություն
    • հատկանիշ

Նախադասության տեսակներն ըստ արտասանության երանգի

Կարդա՛ Հովհ. Թումանյանի «Ծաղիկների երգը» բանաստեղծությունը և որոշի՛ր պատմողական, հարցական, հրամայական և բացականչական նախադասությունները:

Ծաղիկների երգը

Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
Հողը շընչեց, զեփյուռն եկավ,
Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված.
Արևը.

— Սիրո՛ւն աղջիկ, ի՞նչ ղըրկեմ քեզ։
Աղջիկը.
— Ես ծաղիկներ կուզեմ պես-պես։
Արևը.
— Ա՛յ աղբյուրներ, ա՛յ գետակներ,
Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ:
Դո՛ւրս եկեք, դո՛ւրս,

Շո՜ւտ, դեպի լո՜ւս,
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցե՛ք
Ու կանչեցե՛ք

Հողում քընած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին։
Ջրերը.
— Վո՛ւշ-վո՛ւշ, վո՛ւշ-վո՛ւշ,
Էս ինչքան, ուշ…
Աղջի՛, աղջի՛, ծիլ-ծաղիկներ,

Քանի՞ քընեք, վե՜ր կացեք, վե՛ր:
Ծաղիկները,
— Բարև՜, բարև՜, կարմի՛ր արև,

Ա՜խ, ի՜նչ լավ է դեպի վերև–
Աղա՜տ, լո՜ւյս, տա՜ք,
Կապո՜ւյտ, հըստա՜կ…
Արևը.
— Սիրո՞ւմ եք ինձ…
Ծաղիկները
— Ա՜խ, էնպես եմ սիրում,

էնպե՜ս,
Էլ առանց քեզ չե՛մ ապրիլ ես…
— Ես քեզ հետ եմ, ուր որ գընաս…
— Ես կըտըխրեմ՝ որ հեռանաս…

 

 

 

 

 

Մեծ գոլն ընկավ, ձընհալն ընկավ,
Հողը շընչեց, զեփյուռն եկավ,
Արևն ելավ վառ ճառագած,
Հարցմունք արավ հողին հակված. -պատմողական
 

— Սիրո՛ւն աղջիկ, ի՞նչ ղըրկեմ քեզ։-Հարցական
Աղջիկը.
— Ես ծաղիկներ կուզեմ պես-պես։-պատմողական

— Ա՛յ աղբյուրներ, ա՛յ գետակներ,
Սառցի ներքև քընա՞ծ եք դեռ:-հարցական
Դո՛ւրս եկեք, դո՛ւրս,-բացականչական

Շո՜ւտ, դեպի լո՜ւս,-բացականչական
Նոր աշխուժով
Ու նոր ուժով
Կարկաչեցե՛ք
Ու կանչեցե՛ք-հրամայական

Հողում քընած սիրուններին՝
Ծաղիկներին ու ծիլերին։
Ջրերը.
— Վո՛ւշ-վո՛ւշ, վո՛ւշ-վո՛ւշ,
Էս ինչքան, ուշ…-բացականչական
Աղջի՛, աղջի՛, ծիլ-ծաղիկներ,

Քանի՞ քընեք, վե՜ր կացեք, վե՛ր:-հարցական և հրամայական
Ծաղիկները,
— Բարև՜, բարև՜, կարմի՛ր արև,-բացականչական

Ա՜խ, ի՜նչ լավ է դեպի վերև–բացականչական
Աղա՜տ, լո՜ւյս, տա՜ք,
Կապո՜ւյտ, հըստա՜կ…
Արևը.
— Սիրո՞ւմ եք ինձ…-հարցական
Ծաղիկները
— Ա՜խ, էնպես եմ սիրում,-բացականչական

էնպե՜ս,
Էլ առանց քեզ չե՛մ ապրիլ ես…-բացականչական
— Ես քեզ հետ եմ, ուր որ գընաս…-պատմողական
— Ես կըտըխրեմ՝ որ հեռանաս…-պատմողական

 

  1. Տեղադրի՛ր ի՞նչ կամ ինչո՞ւ հարցում արտահայտղ բառերը:

ի՞նչ կըլինի, ասա՛, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։

ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.

Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ինչո՞ւ եմ արել։

  1. Կարդա՛ Հովհ. Թումանյանի «Մանուկն ու ջուրը» բանաստեղծությունը, գտի՛ր հարցական ու պատմողական նախադասությունները:

 Ամպոտ սարեն ուրախ ձենով-պատմողական
Ջուր է գալիս, անցնում շենով։-պատմողական
Մի թուխ մանուկ դուրս է վազել,-պատմողական
Ձեռքն ու երես պաղ լըվացել,-պատմողական

Լըվացել է ձեռքն ու երես,-պատմողական
Ու դարձել է՝ խոսել էսպես.-պատմողական

— Դու ո՞ր սարեն կուգաս ջըրի՛կ,-հարցական
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։
— Ես էն սարեն կուգամ մըթին,
Որ հին ու նոր ձյունն է գլխին։-պատմողական

— Դու ո՞ր առուն կերթաս, ջըրի՛կ.
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։-հարցական
— Ես էն առուն կերթամ զվարթ,
Ուր ափերն են շուշան ու վարդ։-պատմողական

-Դու ո՞ր այգին կերթաս, ջըրի՛կ,
Իմ պաղ ջըրիկ ու անուշիկ։-հարցական
— Ես էն այգին կերթամ դալար,
Որ տերն է ժիր, մեջն այգեպան։-պատմողական

 

  1. Գտի՛ր բացականչություն արտահայտող բառերը և դի՛ր բացականչական նշանը:

Ախ՜, էսպես էլ գիժ ամիս
Մարդու հանգիստ չի տալիս:

Ախ՜, ինչ լավ են սարի վրա
Անցնում՜օրերն անուշ-անուշ:

Վա՜յ, մայրիկ ջան, տես,
Բակն՝ ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ՜ է գալի…

Արջերի մասին

Գորշ և սպիտակ արջերի մասին անմիջապես կասես, որ նրանք ցեղակիցներ են, թեև արտաքին տեսքով բավականին տարբերվում են: Բևեռային ձյուների մեջ ապրող սպիտակ արջը միշտ սպիտակ է:

Իսկ գորշ արջերը լինում են և’ հարդագույն, և’ շագանակագույն, և’ գրեթե` սև:

Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Արկտիկայից բացի, սպիտակ արջերն ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով:

Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:

Արջը մեղրի սիրահար է, մեղվի խայթոցից անգամ չի վախենա, միայն թե բերանը քաղցրացնի: Աշնանը գազանը հարկադրված է լինում հոգալու հուսալի ապաստանի մասին, ուր կարելի լինի հանգիստ քնել միչև գարուն:Եվ եթե աշնանն արջը բավականաչափ ճարպ չկուտակի, որջում չի փակվի ու ամբողջ ձմեռ ման կգա չարացած ու սոված: Նման «թափառաշրջիկները» վտանգավոր են: Արջի քունը թեթև է: Մայր արջը  որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամել նորածիններին, զուր չեն նրանց «դայակներ» անվանում: Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում: Նորածինները, որ սովորաբար երկուսն են լինում, լույս աշխարհ են գալիս դաժան ցրտին` հունվար-փետրվարին: Մայր արջը նրանց կերակրում է մինչև գարուն: Որջից դուրս են գալիս փոքր շնիկի չափ դարձած: Գորշ արջերն ապրում են մինչև 50 տարի:

Հայաստանի անտառներում ապրում է գորշ արջը: Նրա ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն: Արջը ուտում է խոտ, տերևներ, բույսի արմատներ, միջատներ, թռչուն, ձու և այլն:

Առաջադրանքներ

  1. Տեքստից դո´ւրս գրիր սպիտակ և գորշ արջերի մասին պատմող մեկական նախադասություն։

Սպիտակ արջը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանին է: Արկտիկայից բացի, սպիտակ արջերն ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում: Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ, սուզվել գրեթե փոկի նման և երկու րոպե մնալ ջրի տակ: Նա սնվում է փոկերով, ձկներով, թռչուններով:

  1. Ինչպիսի՞ն է գորշ արջերի արտաքինը։ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։
  • ականջները կլոր են ու փոքրիկ, դունչը` երկար, թաթերը` լայն:
  • ականջները սուր են ու փոքրիկ, դունչը՝ կարճ, թաթերը՝ լայն։
  • ականջները երկար են ու մեծ, դունչը՝ տափակ, թաթերը՝ նեղ

3. Ուշադի՛ր կարդա և ընդգծի´ր սխալ պատասխանը։

  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ ուտում են և հաճախ են սնվում անտառային հատապտուղներով:
  • Գորշ արջերը հիանալի որսորդներ են, բայց ամեն ինչ չեն ուտում։ Նրանք սնվում են միայն իրենց որսած կենդանիներով։
  • Գորշ արջերը չեն կարողանում որս անել և սնվում են միայն մեղրով ու անտառային հատապտուղներով։

4. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ պատմվում է, թե մայր արջն ինչպես է խնամում իր քոթոթներին։

Մայր արջը  որջում փակվում է անցյալ տարվա ձագերի հետ, որոնք նրան օգնում են խնամել նորածիններին, զուր չեն նրանց «դայակներ» անվանում: Քոթոթները մինչև երկու տարեկանը միշտ մոր կողքին են մնում:

5. Ըստ տեքստի՝ ինչպիսի՞ լողորդներ են սպիտակ արջերը: Դո՛րս գրիր այդ մասին պատմող հատվածը։

Սպիտակ արջը կարող է ժամում 4-5 կմ արագությամբ լողալ,

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար արջերի մասին: 

Ես իմացա, որ արջերը արագ են լողանում։

 

7. Ի՞նչ է նշանակում «լույս աշխարհ գալ» դարձվածքը։

Առաջին անգամ քո երկրիդ սահմաններից դուրս գալը ինչ-որ տե նորից ծնվելու, լույս աշխարհ գալու պես մի բան է։

 

8. Գրի´ր կապույտով ներկված բառերի հականիշները։

վտանգավոր-Անվտանգ

հուսալի-անհուսալի

ամենախոշոր- ամենափոքր։

արտաքին-Ներքին

9. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

Արջերի, հուսալի

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Քնել», «խնամել» բառերը ցույց են տալիս.

  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • 23

Չաղ Չաղ թագավորը

Լինում է, չի լինում մի աղքատ ջրաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։ — Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։ — Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տո՛ւր, տանենք ոսկին չափենք․ հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս, օ՜ֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի․ ձեր կոտը տվեք, չափենք, կբերենք։

Կոտն առնում է, տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օ՜ֆ,— ասում է,— մեռանք, մինչև չափեցինք։

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։

Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորը ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք,— ասում է,— շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է, ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա՜, թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք, հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, ա՛յ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես՝ ո՞վ, թագավորի աղջիկը՝ ո՞վ։ Ո՛չ ապրուստ ունեմ, ո՛չ տունուտեղ, ո՛չ մի ձեռք շոր․․․ Հիմի ես ի՞նչ անեմ․․․ — Դու մի՛ վախենա, ես ամեն բան կանեմ,— հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. «Հա՜յ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց, փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է, մեջը մտել։ Ինձ ուղարկեց, որ գամ, իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա, իր թշնամիներից վրեժն առնի»։

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են, հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից՝ ձիավորներ, ետևից՝ ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա՜ն․ շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։

— Էս ինչո՞ւ չտեսի նման դեսուդեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ՛, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտե՜ղ․․․

Նստում են ճաշի։ Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան, և, վերջապես, ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչելով։

— Բան չկա, դարդ մի՛ անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,– խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի․ յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ, տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են․

— Շահ-Մարինը։

— Պա՜, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է․ ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի, թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը․ թե չէ՝ վայն եկել է, ձեզ տարել։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ-Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ անվերջ խոտհարքներ։

― Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։

Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մա՜ր, ա՛ Շահ-Մա՜ր,— գոռում է, հեռվից վազելով։— Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տունուտեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել․ էն աղուհացը դեռ չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ, ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով, գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի, փախի՛, էս երկրից կորի՛, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց աոջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են՝ մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են՝ ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում՝ խելքը թռցնի։ Էսպեսով, աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին, ու նորից սկսում են քեֆը։

Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղերը։

Չախչախ թագավորը, իր կինն ու Քավոր Աղվեսն ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Առաջադրանքներ

  1. Հեքիաթը պատմի՛ր աղվեսի ու ջրաղացպանի անունից:

Հենց, որ տան տերը գնում էր ես ուտում էի սեղանի ուտելիքը և մի օր ինձ բռնացրեց տան տերը և ինձ ուզում էր սպանել բայց չկարողացավ: Ես գնացի թագավորից կշեռք ուզենալու ու Զիբիլի արկղից մի ոսկի ու մարքարիդ տեսա ու վերձրի ու դրեցի կշեռքի արանքը: Հետո աղվեսը տվեց կշեռքը թագավորին: Թագաքվորը կշեռքը թափահարեց և ասաց մտքի մեջ.

-Ես ինչ է:

Հետո նա զարմացավ ու քարացավ:

 

Ջրաղացպանը հենց որ նա գնում էր աշխատանքի նա սեղանի վրա հաց է դնում, որ գործից գամ ուտեմ և գալիս է տեսնում է, որ չկա: Մի քանի օր այդպես կրկնվում է ու որոշում է սեղանի վրա հաց դնել ու գնալ մի անկյուն ու մի աղվեսի տեսավ որը հացն էր գողանում և նրան չկարողացավ սպանել:

 

  1. Առանձնացրո՛ւ հեքիաթի գլխավոր հերոսներին և բնութագրի՛ր նրանց 3-4 բառով:

Չաղչաղ թագավորը լավն էր:

 

  1. Հեքիաթը բաժանի՛ր հատվածների և վերնագրի՛ր։

Լինում է, չի լինում մի աղքատ ջրաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղարջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Աղվեսը գողանում է:

 

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։ — Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։ — Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տո՛ւր, տանենք ոսկին չափենք․ հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս, օ՜ֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի․ ձեր կոտը տվեք, չափենք, կբերենք։

Կոտն առնում է, տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օ՜ֆ,— ասում է,— մեռանք, մինչև չափեցինք։

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։

Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորը ուրախանում, աշխարհքով մին է լինում։

Հարսանիքը և կոտը:

— Դե գնացեք,— ասում է,— շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է, ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա՜, թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք, հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, ա՛յ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես՝ ո՞վ, թագավորի աղջիկը՝ ո՞վ։ Ո՛չ ապրուստ ունեմ, ո՛չ տունուտեղ, ո՛չ մի ձեռք շոր․․․ Հիմի ես ի՞նչ անեմ․․․ — Դու մի՛ վախենա, ես ամեն բան կանեմ,— հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. «Հա՜յ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց, փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է, մեջը մտել։ Ինձ ուղարկեց, որ գամ, իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա, իր թշնամիներից վրեժն առնի»։

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են, հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից՝ ձիավորներ, ետևից՝ ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա՜ն․ շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։

— Էս ինչո՞ւ չտեսի նման դեսուդեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ՛, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտե՜ղ․․․

Նստում են ճաշի։ Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան, և, վերջապես, ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչելով։

— Բան չկա, դարդ մի՛ անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,– խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի․ յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ, տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են․

— Շահ-Մարինը։

— Պա՜, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է․ ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի, թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը․ թե չէ՝ վայն եկել է, ձեզ տարել։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ-Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ անվերջ խոտհարքներ։

― Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։

Հասնում է Շահ-Մարի պալատին։

Քեֆը

 

 

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բացատրի՛ր։

Չունեմ

 

  1. Առանձնացրո՛ւ ուրիշի ուղղակի խոսք պարունակող հինգ նախադասություն։
  2. Խորհուրդ տուր Շահ-Մար թագավորին։
  3. Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։ Կարծիքդ ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։

Հեքիաթը սովորեցնում է, որ մենք գողություն չանենք

 

  1. Հեքիաթի գաղափարին համապատասխանող առած ասացվածքներ ընտրի՛ր։
Զանցել գործիքագոտուն