English

Exercise 1 page 132

  1. Zahra is taller than Kelly.
  2. It is cold in Finland than England.
  3. John is younger than his brother Peter.
  4. The brown sweather is more expensive than blue one.
  5. Buddy is thiner than blackie.
  6. The pink rabbit is more hungry than the yellow one.
  7. My sandwich is bigger than yours.
  8. The Glamour Hotel is more modem than the Grand Hotel.

Գոյական

Գոյական

Կարդա՛ և իմացի՛ր:

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյական:

Գոյականները  ցույց են տալիս անձ կամ իր:

Առարկա ասելով հասկանում ենք՝

1.իրեր, oրինակ՝  պատաթոռծաղիկ,

 2կենդանիներ, oրինակ՝արջկրիա,

 3.երևույթներ (ընդ որում, երևույթ ցույց տվող բառերը ոչ շոշափելի առարկաներն են),  oրինակ՝ երազանքամպրոպ և այլն,

 4.անձինք, oրինակ՝ մարդաղջիկ, այդ թվում՝

  • անձնանուններ, oրինակ՝Հովհաննես Թումանյան,
  • մասնագիտություն, զբաղմունք՝ oրինակ՝դերասանորսորդդարբինտնտեսուհի:

Գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞րո՞վովքե՞ր հարցերին:

Անձ ցույց տվող գոյականները վերաբերում են միայն մարդկանց և պատասխանում են ո՞վովքե՞ր հարցերին: Օրինակ՝ տղաԴավիթհայթոռնիկընկերհայրիկՄհերբռնցքամարտիկվարորդորսորդֆուտբոլասեր:

Իր ցույց տվող գոյականները պատասխանում են ի՞նչինչե՞ր հարցերին:

Իր ցույց տվող գոյականներին են պատկանում նաև այնպիսի բառեր, որոնց ցույց տված առարկաները հնարավոր չէ շոշափել, այլ կարելի է միայն զգալ: Օրինակ՝ ընկերներ և ընկերություն բառերը գոյականներ են: Նույնպիսի գոյականներ են մանկությունուսումհամբերությունբախտմայրությունհիացմունք և շատ ուրիշ բառեր:

Ությունում ածանցով բառերը գոյականներ են:

Առաջադրանքներ:

  1. Խմբավորի՛ր:

Գունդ, գնդապետ, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, կառք, կառապան, վաճառական, վաճառասեղան, ուղի, ուղևոր,հնդիկ, հնդկահավ, վերելք, վիրաբույժ, դերձակ, հացահատիկ, հացթուխ, խոհարար, խոհանոց, լուր, լրագիր, լրագրող, հետք, հետախույզ, օձ, օձիք:

Անձ ցույց տվող գոյականներ Իր ցույց տվող գոյականներ
 Գնդապետ  Գունդ
 եգիպտացի  Եգիպտացորեն
 թզուկ  թիզ
 վաճառական  կառք
 ուղևոր  կառապարան
 հնդիկ  վաճառասեղան
 վիրաբույժ, դերձակ, Խոհարար, լրագրող  ուղի, հնդկահավ, վերելք, հացհատիկ, հացթուխ, խոհանոց, լուր,լ րագիր, հետք, օձ, օձիք
  1. Տրված բառերից առանձնացրո՛ւ գոյականները:

տղա, սեղան, գեղեցիկ, բարի, կատակել, աղջիկ, արքայազն, չարաճճի, նկարել, նկար, մատիտ, սակայն, ուրախություն, անձրև, մայրիկ

Տղա, սեղան, աղջիկ, արքայազն, նկար, մատիտ, մայրիկ, անձրև։

Ինչպե՞ս կասես մեկ բառով: Որոշի՛ր, թե կազմածդ գոյականներից յուրաքանչյուրը ցույց է տալիս ի՞ր, թե՞ անձ:

Փոքր նավ –նավակ

Ռազմական նավ –նավապետ

Նավի հրամանատար –նավապետ

Մարդ, որը վարում է նավը –Նավավար

Նավ, որը լողում է ջրի խորքերում –սուզանավ

Նավի վրա ծառայող մարդիկ –նավաստի

Նավերի հանգստավայր –սուզանավ

  1. Յուրաքանչյուր բառից կազմի՛ր երկուական գոյական, որոնցից մեկը ցույց տա իր, մյուսը՝ անձ: Օրինակ՝ քար – քարհանք — քարտաշ

Օդ, տոմս, ժամ, փոստ, լող, քաղաք:

  1. «Մանկիկ, մայր, մանկություն, զավակ, որդի, գագաթ, առյուծ»բառերը գրիր համապատասխան շարքերում:

Ո՞վ-մայր, զավակ, որդի
Ի՞նչ-մանկիկ, մանկություն, գագաթ, առյուծ

  1. Խմբավորի՛ր իմաստով մոտ բառերը՝ հոմանիշները:
սարսափ հարձակում
ավարտ տառապանք
գրոհ բույր
տանջանք ահ
հոտ վճիռ
որոշում վերջ
բողոք համբավ
ցավ գանգատ
հռչակ կսկիծ
  1. Խմբավորի՛ր շոշափելի և ոչ շոշափելի առարկաներ ցույց տվող գոյականները:

Երազ, երշիկ, հույս, հյուս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, հաց, կարոտ, քար, արձագանք, թմբուկ, բնավորություն:

Շոշափելի գոյականներ Ոչ շոշափելի գոյականներ
երշիկ երազ
հյուս հույս
վերարկու կասկած
հաց պատիվ
քար ճաշակ
կարոտ
արձագանք, թմբուկ, բնավորություն
  1. Խմբավորի՛ր հականիշները:
սկիզբ օգուտ
հարգանք ներում
վնաս խավար
հաղթահարել վերջ
լույս պարտություն
պատիժ արհամարհանք

 

Սկիզբ-վերջ

լույս-խավար

Պատիժ-ներում

Վնաս-օգուտ

հարգանք-արհամարհանք

Հաղթահարել-պարտություն

 

 

Կարդա՛ և իմացի՛ր:

Հատուկ և հասարակ անուններ

Հատուկ անունները տրվում են միևնույն տեսակի առարկաները մեկը մյուսից տարբերելու համար: Հատուկ անուններ ունեն նաև գործարաններն ու հիմնարկները, գրական երկերը, թերթերն ու ամսագրերը:

Հատուկ անունները գրվում են մեծատառով՝ Եվրոպա, Աֆրիկա, Գերմանիա, Լոնդոն, Նեղոս և այլն:

Երկու և ավելի բառերից կազմված հատուկ անունները ճիշտ գրելու համար պետք է հիշել.

Առաջին բառը միշտ գրվում է մեծատառով՝ Սևանա լիճ, Արարատյան դաշտավայր, Կարմիր ծով, Հյուսիսային սառուցյալ օվկիանոս:

Մարդկանց տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատառով՝ Մեսրոպ Մաշտոց, Մխիթար Սեբաստացի և այլն:

Պետություններին տրվող հատուկ անուններում բոլոր բառերը գրվում են մեծատոռվ՝ Հայաստանի Հանրապետություն, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն և այլն:

Առաջադրանքներ

  1. Շարքից առանձնացրու հատուկ գոյականները:

մարդ, Վարդուհի, Արագած, սեղան, սար, Երևան, մայրիկ, թագավոր, թագավորություն, Հովհաննես Թումանյան:

Վարդուհի, Արագած, Երևան, Հովհաննես Թումանյան:

  1. Գրիր 5 հատուկ, 5 հասարակ գոյական։

Անահիտ, Սմբատ, Երևան, Վրաստան, Աֆրիկա։

Եգիպտացորեն, հեռախոս, համակարգիչ, տետր, մատիտ

  1. Գրիր անձ և իր ցույց տվող 10-ական գոյական։

Սմբատ, Միլենա, Վարդան, Արթուր, Յուրի, Էրիկ, Արեն, Արայիկ, Սյուզան, Միքայել։

 13. Խմբավորի՛ր հատուկ անուններն ըստ օրինակի:

Օշական, Գառնի, Բյուրական — գյուղ

Արաքս, Վանաձոր, Աղայան, Սյունիք, Դեբեդ, Կոտայք, Աղստև, Թումանյան, Տավուշ, Երևան, Հրազդան, Կապան, Որոտան, Խնկոյան, Դիլիջան, Արփա, Գյումրի:

Քաղաք –վանաձոր

Գրող –Աղայան, Թումանյան, Խնկոյան

Մարզ –Սյունիք, Կոտայք, Տավուշ, Երևան, Կապան, Դիլիջան, Գյումրի:

Գետ —Արաքս, Դեբեդ, Աստղև, Հրազդան, Որոտան, Արփա:

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի:

Լույս- Լուսիկ

Շող, գառ, թագ, նազ, վարս, վարդ, սաթ, լուսին, խաչ:

Շող-Շողիկ

գառ-Գառնիկ

թագ-Թագիկ

նազ-Նազիկ

վարս-Վարսիկ

վարդՎարդիկ

սաթ-Սաթիկ

լուսին-լուսնիկ

խաչ-Խաչիկ

  1. Յուրաքանչյուր բառով կազմի՛ր երկուական նախադասություն, որոնցից մեկում այն հանդես գա որպես հասարակ, մյուսում՝ հատուկ անուն:

Արփի, վահան, աղավնի, մանուկ

Արփին ավելի սիրուն է քան Անահիտը

Վահանը ինքնակառավարման վահանակ է բռնում:

Աղավնիի անունը Հովիկ է:

Մանուկը ամենալավն է ֆուտբոլից

Կարդա՛ և իմացի՛ր:

Գոյականի թիվը

Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի:

Գոյականի եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա և պատասխանում է ո՞վ, ի՞նչ հարցերին:

Գոյականի հոգնակի թիվը ցույց է տալիս նույն տեսակի մեկից ավելի առարկաներ և պատասխանում է ովքե՞ր, ինչե՞ր հարցերին:

Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ մասնիկներով:

Միավանկ գոյականների հոգնակին կազմվում է եր մասնիկով:

Աչք –աչքեր

Սագ –սագեր

Տանձ – տանձեր

Երգ – երգեր

Գորգ – գորգեր

Բացառություն են կազմում մարդ և կին միավանկ բառերը:

Մարդ – մարդիկ

Կին – կանայք

Բազմավանկ գոյականների հոգնակին կազմվում է ներ մասնիկով:

Նամակ – նամակներ

Ասեղ – ասեղներ

Այգի – այգիներ

Ձմերուկ – ձմերուկներ

Ն տառով վերջացող բազմավանկ գոյականների հոգնակի թիվը գրվում է կրկնակի ն-ով (նն), քանի որ բառավերջի ն-ին ավելանում է ներ մասնիկը:

Սեղան – սեղաններ

Հին հայերենում կան միավանկ գոյականներ, որոնք բառավերջում ունեցել են ն հնչյունը: Այդ բառերի հոգնակի թիվը կազմելիս ն հնչյունը վերականգնվում է:

Ձուկ (ն) – ձկներ

Դուռ (ն) – դռներ

թոռ (ն) – թոռներ

լեռ (ն) – լեռներ

գառ (ն) – գառներ

Կան գոյականներորոնք հոգնակի թիվ չունեն:

Ձյուննավթեղյամհրճվանքգրագիտությունվազքնկարչություն….

Առաջադրանքներ

  1. Տրվածբառերը դարձրու հոգնակի՝ ավելացնելով —եր կամ —ներ վերջավորությունը, օրինակ՝ սեղան-սեղաններ։

պարան, սեղան, սիրտ, շուն, գիրք, դասարան, գետ, բառարան

պարան-պարաններ

սեղան-սեղաններ

սիրտ-սրտեր

շուն-շներ

գիրք-Գրքեր

դասարան-Դասարաններ

գետ-գետեր

բառարան-բառարաններ

16․ Դուրս գրի՛ր հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրո՛ւ հոգնակիի վերջավորությունը:

Սեղան, կախիչ, մարդիկ, հանելուկներ, մատներ, կապիկներ, ժամացույցներ, դաս, կաշիներ, լարեր, պատուհաններ, նախագահներ, տնակներ, հոգիներ:

մարդիկ-Մարդ

մատներ-Մատ

կապիկներ-Կապիկ

ժամացույցներ-ժամացույց

կաշիներ-կաշի

լարեր-Լար

պատուհաններ-պատուհան

տնակներ-տուն

14․ Բառերը դարձրո՛ւ հոգնակի և խմբավորի՛ր:

Դաս, գրիչ, լուր, քար, վագր, տղա, ցուցատախտակ, կողմնացույց, հուշ, մազ, լեզու, կակաչ, փայտ, աչք:

եր-ով վերջացողներ-Դասեր, լուրեր, քարեր, հուշեր, մազեր, փայտեր, աչքեր:

ներ-ով վերջացողներ-Գրիչներ, Վագրներ, տղաներ, ցուցատախտակներ, կողմնացույցներ, լեզուներ, կակաչներ

  1. Կազմի՛ր գոյականների հոգնակին:

Տառ –Տառեր

Գառ –Գառներ

Գառնուկ –գառնուկներ

Բառ –բառեր

լեռ –լեռեր

ժայռ –ժայռեր

ձեռք –ձեռքեր

ձեռնոց –ձեռնոց

հարս –հարսեր

խոտ –խոտեր

ոտք –ոտքեր

մուկ –մկներ

ձուկ –ձկներ

ձմերուկ –ձմերուկներ

արմատ –արմատներ

թոռ –թոռեր

աթոռ –աթոռներ

դուռ –դռներ

Կարդա՛ և իմացի՛ր:

Նախադասության մեջ գոյականը կարող է հանդես գալ տարբեր ձևերով: Գոյականի փոփոխությունը նախադասության մեջ կոչվում է հոլովում:

Գոյականի անփոփոխ ձևը նրա ուղիղ ձևն է:

Գոյականի թեք ձևերը նրա փոփոխված ձևերն են:

Ը և ն վերջավորությունները գոյականի ձևը չեն փոխում:

Առաջադրանքներ

  1. Գոյականի թեք ձևերը դարձրո՛ւ ուղիղ:

Երկնքի, ծերունու, տան, քրոջ, տարվա, առվի, խմբում, սրտից, մոր, ծաղկով, փշատենու, գարնան, մանկության, տիրոջ, շարժման, թփի:

  1. Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

Պապիկի ( այգում) աճում էին բազմաթիվ պտղատու ծառեր։

Պապիկը ( աղբյուրից) սառը ջուր խմեց։

Պապիկը անչափ սիրում է իր ( թոռնիկներին):

19․ Փակագծում գրված բառը համապատասխանեցրու նախադասությանը։

Արագած ( լեռը) քառագագաթ է։

Արագած լեռը կոչվել է Արա ( թագավորի) անունով։

Արագածի ( լանջերը) հոսում են սառնորակ աղբյուրներ։

Զանցել գործիքագոտուն