Հորինուկ. «բարև, գարու’ն»

Բարև, իմ շատ սիրելի ու հեքիաթային գարուն: Ես շատ էի կարոտել քեզ: Վերջապես կավարտվեն ձմռան ցուրտ օրերը: Ես շատ կուզեի, որ միշտ գարուն լիներ: Ես ամառն էլ  եմ սիրում, բայց քեզ ամենաշատն եմ սիրում: Գարնանը եղանակը շատ լավն է, գարնանը երեխաները իջնում են բակ, խաղում իրար հետ: Գարնանը ծաղիկները ծաղկում են, ծառերը կանաչում: Բոլորը գարնանը բարի են:

Մաթեմատիկա 02․27

  1. Լրացրու՛ աղյուսակը։
Նվազելի 8789 5654 6243 14443 43242
Հանելի 4279 2126 4058 6776 5618
Տարբերություն 4510 3528 2187 7667 37624

 

  1. Կատարի՛ր գործողությունը՝ հիշելով, որ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում։

1280+600+20=1280+20+600=1300+600=1900

240+1000+60=1000+240+60=1240+60=1300

135+400+65=400+135+65=535+65=600

1700+510+300+90=1700+300+510+90=2510+90=2600

  1. Հաշվի՛ր։

4500+200=4700

4240+20=4260

3400+15=3415

7200+350=7550

2100+700=2800

4520+30=4550

4150-1000=3150

5500-2100=3400

9330-20=9310

2380-150=2230

 

 

 

Գարնան առավոտ Հովհաննես Թումանյան

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ
Հովհաննես Թումանյան

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Կռունկն եկավ երամ կապած
Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։շ

Հարցեր և առաջադրանքներ
1. Կարդա՛ բանաստեղծությունը և պատասխանի՛ր «ի՞նչը, ի՞նչ էր անում»
հարցի

զանգերը զարկին

լուսը բացվեց

Առուն խոխոջում է

քամին շընկշընկում է

կռունկը եկավ

Կաքավը կարդում է

հարսը ու աղջիկը ելան

ծաղկանց բուրմունը անմահական է։

 

2. Այս բառերն ինչպիսի՞ն կարող են լինել, գրի՛ր:
Առավոտ, զանգ, քամի, առու, ծաղիկ, կռունկ, աղջիկ, հարս

Առավոտ-լուսավոր

զանգ-գեղեցիկ

առու-թռչող

ծաղիկ-կարմիր

կռունկ-անտեր

աղջիկ-անխելք

հարս-նոր

3. Լրացրո՛ւ աղյուսակը իմաստով իրար մոտ բառերով:
Առավոտ-լուսաբաց
լույս-ճառագայթ
քամի-զեփյուռ,
հանդ-դաշտ,
անուշ-նուրբ
տաղ-երգ

կարդալ
4. Իմաստով հակառակ բառերը գտի՛ր և զույգեր կազմի՛ր:
բարի բարակ
աղջիկ կոպիտ
Լույս Տհաճ հոտ
հաստ չար
անուշ գիշեր
բուրմունք մութ
առավոտ տղա

 

բարի-չար

Աղջիկ-տղա

լույս-մութ

հաստ-բարակ

անուշ-բուրմունք

առավոտ-գիշեր

Նամակ Անխելք մարդուն

Բարև՛ անխելք մարդ, ես քո մտերիմ ընկերն եմ։ Ես քեզ մի հարց ունեմ տալու։ Ինչու՞ քեզ գայլը կերավ, եթե դու կարող էիր փախչել  հեռու- հեռու, որ գայլը չուտի քեզ։ Ու գիտես՝ եթե ես լինեի Հովհհանես Թումանյանը, ես ինչ կանեի հեքիաթում՝ ես հեքիաթը կանվանեի խելացի մարդը։ Ու դու որ գայիր ծառի մոտ ու լսեիր ծառին, ոսկին կհանեիր, դու կհարստանաիր ու ծառը ծառավ չէր մնա։

Translation

1․Ես միշտ նախաճաշում եմ առավոտյան և գնում եմ դպրոց։
2․Մենք երբեմն գնում ենք կենդանաբանական այգի։(Zoo)
3.Արմանը հաճախ խաղում է ֆուտբոլ իր ընկերների հետ բակում(in the yard)
4.Իմ մայրիկը միշտ խմում է սուրճ առավոտյան։
5․Իմ հայրիկը հաճախ հեռուստացույց է դիտում երեկոյան։
1.I always have breakfast in the morning and go to school.
2.We sometimes go to the zoo.
3.Arman often plays football with his friends in the yard.
4.My mummy often drinks coffee.
5.My daddy often watches TV in the evening.

Աղբյուր Հովհաննես Թումանյան

Աղբյուր
Հովհաննես Թումանյան

Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։
Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ,
Ջրեց հոտը իր ծարավ։
Պախրեն անցավ էն սարից`
Շոգից հանած չոր լեզուն,
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց Աստծուն։
Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։
Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»

Հարցեր և առաջադրանքներ
1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
բացատրի՛ր։

Ժայռ-սար, բլուր,

Գուշ-ցեխափոս

պախրեն-եղնիկ

խաղ-երգ

տոթակեզ-շատ տաք

բխել-իջնել

2. Աղբյուրը որտե՞ղից էր բխում:

Աղբյուրը բխում էր սարից։

3. Ինչպիսի՞ն էր աղբյուրը:

Աղբյուրը սառնորակ էր և բոլորին ջուր է տալիս։

5. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:;«Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜…»

Քո կյանքը  անվերջ է։

ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ

Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։
Ճանապարհին մի գայլ պատահեց.

― Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում,― հարցրեց գայլը։

― Գնում եմ աստծու մոտ,― պատասխանեց աղքատը,― դարդ ունեմ ասելու։

― Դե որ գնաս աստծու մոտ,― պատասխանեց գայլը,― ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սարուձոր, ուտելու բան չի գտնում, ասա՝ մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։

― Լա՛վ,― ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։

Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։

― Ո՞ւր ես գնում, ախպեր,― հարցրեց աղջիկը։

― Գնում եմ աստծու մոտ։

― Երբ որ աստծուն տեսնես,― աղաչեց սիրուն աղջիկը,― ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում ուրախանալ, բախտավոր զգալ իրան. ի՞նչ պիտի լինի նրա ճարը։

― Կասեմ.― խոստացավ ճամփորդն ու գնաց. պատահեց մի ծառի, որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։

― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ,― հարցրեց չոր ծառը։ ― Գնում եմ աստծու մոտ։

― Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ,― խնդրեց չոր ծառը,― աստծուն կասես՝ այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում. ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։

Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։

Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ծառին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։

― Բարի օր,― ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։

― Բարով եկար,― պատասխանեց աստված,― ի՞նչ ես ուզում։

― Էն եմ ուզում, որ ամեն մարդի էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին՝ խավար. ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլ չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։

― Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելի՛ր,― ասաց աստված։

― Էլ բան ունեմ ասելու, Տե՛ր,― ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։

Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակալություն արավ ու հեռացավ։

Վերադարձին պատահեց չոր ծառին։

― Ինձ համար ի՞նչ ասաց աստված,― հարցրեց չոր ծառը։

― Ասաց, քո տակին ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչիլ,― պատմեց մարդը։

― Էլ ո՞ւր ես գնում. արի՛ ոսկին հանիր, էլի, հա՛մ քեզ օգուտ կլինի, հա՛մ ինձ, դու կհարստանաս, ես էլ կկանաչեմ։

― Չէ՛, ես ժամանակ չունեմ, շտապում եմ,― պատասխանեց աղքատը,― աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց ու գնաց։ Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.

― Ի՞նչ լուր բերիր ինձ համար։

― Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։

― Դե որ այդպես է, արի՛, դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը,― թախանձեց աղջիկը ճամփորդին։

― Չէ՛, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ,― ասաց աղքատն ու հեռացավ։

Ճանապարհին սպասում էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։

— Հը՛, աստված ի՞նչ ասաց։

― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

— Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված,— հարցրեց սոված գայլը։

― Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։

— Էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ,— ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին:

Ապսպրել – ուրիշի միջոցով հանձնարարել, պավիրել
թախանձել – շատ խնդրել, աաչել — պաատել

Հարցեր և առաջադրանքներ

1.Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով:

Աղքատ մարդը, աղջիկ, Աստված, գայլ,ծառ։

 

2.Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին:

Գայլ- հիմար էր, որողհետև ինչու էր կերել անխելք մարդուն։

Ծառը-խեղճ էր, որովհետև ոսկին փակել էր ծակը որ ձժջուր խմեր։

Աղջիկ-տխուր էր, որովհետև անբախտ էր։

 

3. Քեզ ո՞ր հերոսն ամենից շատ դուր եկավ: Ինչո՞ւ:

Ինձ ամենաշատը դուր գայլը, որովհետև մարդուն էր ուտում։

 

3. Ո՞րն է հեքիաթի ամենաանխելք նախադասությունը:Նշի՛ր:

― Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ էլ պատահեցին. աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն էլ թե՝ ինչո՞ւ է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

 

4. Հեքիաթի հերոսներին հարցեր տուր և փորձի՛ր հերոսների անունից պատասխանել ընկերներիդ տված հարցերին։

Գայլ ինչու՞ ես մարդուն կերել․

-Որովհետև ես սոված էի։

 

5. Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմի՛ր: Պատումը ներկայացրո՛ւ բլոգումդ:

Ես տեսել եմ մարդու ու ես ասեցի որ ես սոված չմնամ ու էլի տեսավ մի աղջկա ու ինքն էլ էր ասել որ ասի Աստվածին որ ես անբախտ եմ ու գնաց աստվածի մոտ եկավ Աստվածի մոտ ևսկսում էն կռվել։

Զանցել գործիքագոտուն