Գարնան առավոտ Հովհաննես Թումանյան

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ
Հովհաննես Թումանյան

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Կռունկն եկավ երամ կապած
Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։շ

Հարցեր և առաջադրանքներ
1. Կարդա՛ բանաստեղծությունը և պատասխանի՛ր «ի՞նչը, ի՞նչ էր անում»
հարցի

զանգերը զարկին

լուսը բացվեց

Առուն խոխոջում է

քամին շընկշընկում է

կռունկը եկավ

Կաքավը կարդում է

հարսը ու աղջիկը ելան

ծաղկանց բուրմունը անմահական է։

 

2. Այս բառերն ինչպիսի՞ն կարող են լինել, գրի՛ր:
Առավոտ, զանգ, քամի, առու, ծաղիկ, կռունկ, աղջիկ, հարս

Առավոտ-լուսավոր

զանգ-գեղեցիկ

առու-թռչող

ծաղիկ-կարմիր

կռունկ-անտեր

աղջիկ-անխելք

հարս-նոր

3. Լրացրո՛ւ աղյուսակը իմաստով իրար մոտ բառերով:
Առավոտ-լուսաբաց
լույս-ճառագայթ
քամի-զեփյուռ,
հանդ-դաշտ,
անուշ-նուրբ
տաղ-երգ

կարդալ
4. Իմաստով հակառակ բառերը գտի՛ր և զույգեր կազմի՛ր:
բարի բարակ
աղջիկ կոպիտ
Լույս Տհաճ հոտ
հաստ չար
անուշ գիշեր
բուրմունք մութ
առավոտ տղա

 

բարի-չար

Աղջիկ-տղա

լույս-մութ

հաստ-բարակ

անուշ-բուրմունք

առավոտ-գիշեր

Զանցել գործիքագոտուն