Մայրենիի ապրիլյան ֆլեշմոբ

Անուն, ազգանուն*
Մանվել Աաքելյան
Դպրոց*
Հարավային դպրոց
Դասարան*
Չորրորդ

1. Լրացրո՛ւ պակասող հնչյունը և (ինչպիսի՞ ) հարցին պատասխանող բառերից ստացի՛ր (ի՞նչ) հարցին պատասխանող բառեր։ Դողդողջուն, կարկաչուն, խոխոջուն, թնդուն։
Դողդողջյուն-դողդոջյուն
կարկաչուն-կարկաչյուն
խոխոջուն-խոխոջյուն
թնդուն-թնդյուն

2. Նշվածներից որո՞նք դարձվածքներ չեն։

Ոսկի ձեռքեր ունենալ, ցավից լաց լինել, բերանը ջուր առնել, ձայնը փորը գցել, ոտքից գլուխ փոշոտվել, լեզուն կուլ տալ, լեզուն հասկանալ, ուրախությունից ծափ տալ։
ցավից լաց լինել,  ոտքից գլուխ փոշոտվել,  ուրախությունից ծափ տալ

3.  Մարմնի ո՞ր մասն է թաքնված հետևյալ ժողովրդական առածներում։ Գտի՛ր և անհրաժեշտ ձևով գրի՛ր։

Ջրաղաց մտնողի գլուխը կալյուրոտվի։

Գլուխը որ ցավի, ոտքերիդ ցավը կմոռանաս։

Բզի գլխին բռունցքով չեն խփի։

Շատախոսի գլուխը ծակ է։

սառը պահիր, ոտքերդ՝ տաք։

Ջրաղաց մտնողի ոտքը կալյուրոտվի։
Սիրտդ որ ցավի, ոտքերիդ ցավը կմոռանաս։
Բզի գլխին բռունցքով չեն խփի։
Շատախոսի լեզուն ծակ է։
Գլուխդ սառը պահիր, ոտքերդ՝ տաք։

4.  Օտար բառերի բառարանից օգտվելով, բացատրի՛ր առօրյա խոսքում հաճախ գործածվող օտարաբանությունները։

Գարաժ-ավտոտնակ

Կուրտկա-բաճկոն

Կոնֆետ-շոկոլադ

Ժելե-դոնդղ

Սավոկ-գոգաթիակ

Պուլտ-հեռակառավարման վահանակ

 

Գարաժ-ավտոկայանատեղ

Կուրտկա-Բաճկոն

Կոնֆետ-կոնֆետ

Ժելե-դոնդող

Սավոկ-Գոգաթիակ

Պուլտ-հեռակառավարման վահանակ

5. Նախորդ առաջադրանքի պահանջի համաձայն, կազմի՛ր օտարաբանությունների քո բառարանը։ 

Կոմպ-համակարգիչ
զարյադչնիկ-լիցքավորիչ
զանավեսկա-վարագույր
պռոստին-սավան
չեկ-անդորրագիր
չխոլ-պատյան
շոտկա-խոզանակ

6. Ապրիլ ամիսն իր անվանումը լատիներեն ո՞ր բառից է ստացել և թարգմանաբար ի՞նչ է նշանակում։

Ապրիլ ամսվա լատիներեն Aprilis անունը նշանակում է «բացվել»։

 

Ո՞ր հայտնի մանկագիրն է ծնվել ապրիլ ամսին։

Подпись отсутствует

Ապրիլ ամսին ծնվել է Ղազարոս Աղայանը:

8.  Ընտրի՛ր Ղազարոս Աղայանի մանկական պատվածքնից մեկը և մենակ կամ ընտանիքիդ անդամների հետ ընթերցողական ֆլեշմոբ կազմակերպի՛ր։ Աշխանքդ հրապարակի՛ր բլոգում ու հղումը կցի՛ր։ 

https://araqelyanmanvel.edublogs.org/2024/04/12/%d5%b2%d5%a1%d5%a6%d5%a1%d6%80%d5%b8%d5%bd-%d5%a1%d5%b2%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b6/

9․ Ա և Բ խմբի բառերը միացրո՛ւ և բառակապակցություններ կազմի՛ր։

Ա․ շատախոս, ծուռ, բկլիկ, խաբարբզիկ

Բ․ գդալ, գրպան, ականջ, թեյնիկ

Օրինակ՝ բկլիկ գդալը, շատախոս գրպանը և այլն․․․

Բկլիկ գդալը, շատախոս գրպանը, խաբարբզիկ ականջ, ծուռ թեյնիկ

10. Նախորդ առաջադրանքի բառակապակցություններից մեկն ընտրի՛ր և պատմություն հորինի՛ր։

Բկլիկ գդալը ամեն օր ուտում-ուտոմ էր և չէր կշտանում: Մի օր այնքան կերավ, որ չէր կարողանում շարժվել: Այդ օրը երկրաշարժ եղավ, բոլորը տներից դուրս փախան, իսկ նա չկարողացավ: Այդ օրը նա այնքան էր վախեցել, որ սկսեց շատ քիչ ուտել, նիհարեց և դարձավ գեղեցիկ գդալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն