Վագր

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է:

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ  թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։
Վագրը որսին հետապնդելիս  երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

Վագրը հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Առաջադրանքներ

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրն ապրում է.
  • լեռներում,
  • անտառներում,
  • անապատներում,
  • լեռնային անտառներում

2․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: Վագրը կշռում է.

  • 500 կգ,
  • 1 տոննա,
  • 250 կգ,
  • 300 կգ:

3․ Ընդգծի´ր սխալ պատասխանը: Վագրը որս անելիս.

  • թաքնվում է թփերի մեջ և գաղտագողի է հարձակվում,
  • չի թաքնվում և գաղտագողի չի հարձակվում:

4․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը:

  • Վագրերը ջրից վախենում են և երբեք ջուրը չեն մտնում։
  • Վագրերը ջրային կենդանիներ են և ապրում են ջրում։
  • Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։
  • Վագրերը լողալ չեն սիրում և ջուրը մտնում են միայն որսին հետապնդելիս։

5․ Տեքստից դո´ւրս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, թե ինչով է սնվում վագրը, երբ որս չի գտնում։

Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով:

 

6․ Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար վագրերի մասին:

Վագրները թռնում են շատ բարձր

 

7․ Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։

Արագ-դանդաղ

երկար-կարճ

քիչ-շատ

հիվանդ-առողջ

 

8․ Դո՛ւրս գրիր երկու թիվ ցույց տվող բառ՝ թվական:

քսան, հինգ, երեք։

9․ Ինչպիսի՞ն է վագրը։ Գրի՛ր երկու բառ։

Վագրը հրաշալի որսորդ է և հրաշալի թռնող։

 

10․ Ընդգծի´ր ճիշտ պատասխանը: «Հրաշալի», «թույլ» բառերը ցույց են տալիս.

  1. թիվ,
  2. առարկա,
  3. գործողություն,
  4. հատկանիշ:

Ветер и солнце

,Ветер и солнце,,

Однажды Солнце и сердитый северный Ветер затеяли спор о том, кто из них сильнее. Долго спорили они и, наконец, решились померяться силами с путешественником, который в это самое время ехал  по большой дороге.
– Посмотри, – сказал Ветер, – как я налечу на него: мигом сорву с него плащ.
Сказал – и начал дуть изо всех сил. Но чем более старался Ветер, тем крепче закутывался путешественник в свой плащ: он ворчал на непогоду, но ехал всё дальше и дальше.
Ветер сердился, осыпал бедного путника дождём и снегом; проклиная Ветер, путешественник надел свой плащ в рукава и подвязался поясом. Тут уж Ветер и сам убедился, что ему плаща не сдёрнуть.
Солнце, видя бессилие своего соперника, улыбнулось, выглянуло из-за облаков, обогрело, осушило землю, а вместе с тем и бедного полузамёрзшего путешественника.
Почувствовав теплоту солнечных лучей, он благословил Солнце, сам снял свой плащ, свернул его и привязал к седлу.
– Видишь ли, – сказало тогда Солнце сердитому Ветру, – лаской и добротой можно сделать гораздо более, чем гневом.

Выполни задания.

1. Назови героев произведения.

а) Солнце, Ветер, путешественник
б) Солнце, Ветер
в) Солнце, Ветер, Лошадь

2. Где, в каком месте происходят события, описанные в тексте?

a) на лесной тропинке
б) в горном ущелье
в) на большой дороге

3. О чём спорили Солнце и Ветер?

.а) кто из них нужнее
б) кто из них сильнее
в) кого из них больше любят.

4. Восстанови последовательность действий путника в ответ на старания Ветра.

а) ехал всё дальше и дальше
б) крепче закутывался
в) надел свой плащ в рукава
г) ворчал на непогоду
д) подвязался поясом

5. Восстанови последовательность действий Солнца.

а) выглянуло
б) улыбнулось
в) осушило
г) обогрело

6Выпиши из текста определения, данные автором Ветру.

сердитЫЙ и СиьлнЫЙ

7.Выдели  из текста слова, помогающие понять, о чём главном нам хотел сказать автор.

Однажды Солнце и сердитый северный Ветер затеяли спор о том, кто из них сильнее.