Հանելուկներ

Հանելուկներ

Տասը համերաշխ ընկեր

Կողք-կողքի ապրում,

Միասին աշխատում են

Ու իրար օգնում։

Պատ․՝մատներ

Ո՞վ չի սիրում անմահական

Ոսկի պտուղն այս հայկական։

Պատ․՝ծիրան

 

Մեջն ուտելիք,

Դուրսը վառելիք։

Պատ․՝ընկույզ

 

Ի՞նչ ենք մենք տեսնում

Մեր աչքերը փակ,

Եվ այն էլ միայն

Քնած ժամանակ:

Պատ․՝երազ

 

Ամեն մարդ ունի

Մի փոքրիկ տնակ,

Մեջը սիրունիկ

Գառներ սպիտակ:

Պատ․՝բերան

 

Ի՞նչն է քեզ հետ գնում, գալիս,

Հետը խոսես, ձայն չի տալիս,

Երբ դեռ լույս է, քեզ հետ է նա,

Հենց որ մթնեց, կանհետանա:

 

Պատ․՝ստվեր

 

Միս է առանց ոսկորի,

Եվ շատ նման է թրի,

Թե մի անգամ կտրեց նա,

Կտրածն էլ չի լավանա:

 

Պատ․՝լեզու

 

Ոչ լսում է, ոչ խոսում,

Ոչ զգում է, ոչ տեսնում,

Սակայն նա մեզ բոլորիս

Բաց ճանապարհ է տալիս:

Պատ․՝լուսացույց

 

Թևեր ունի գույնզգույն,

Թուփ ու ծաղիկ է սիրում,

Նա ձեզ ամենիդ ճանաչ,

Թռիչքը կարճ, կյանքը կարճ:

Պատ․՝թիթեռ

 

Բռունցքի չափ մեքենա,

Ամեն տեղ քեզ հետ է նա,

Քնած լինես, թեարթուն,

Նաքեզ կյանք է պարգևում։

 

Պատ․՝Սիրտ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն