ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ

ԽՈԶՆ ՈՒ ԱԳՌԱՎԸ

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:

Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
— Ի՞նչ ես անում, այ անգետ, —
— Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ ես անում ծառի հետ,
Կչորանա արևից:

— Չորանում է` չորանա,
— Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:
— Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի`
Իր կույր աչքով չի տեսնի,
Որ կաղինը հյութալի
Լոկ այս ծառն է ձեզ տալի, —
Ագռավն ասավ խոզուկին,
Էն կախ գլուխ կուզիկին:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ էր սովորեցնում առակը։

Առակը սովորեցնում է, որ չի կարելի ծառերը պոկել և չի կարելի անշնորհակալ լինել:

 

2.Նկարագրի՛ր խոզին։

Ապերախտ, անշնորհակալ:

3.Նկարագրի՛ր ագռավին։

Ագռավը խելացի էր:

5.Կանաչ գույնով նշի՛ր առարկա ցույց տվող բառերը։

 Կաղին,ծառ, վիզ, ագռավ, խոզ:

4. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։

Ապերախտ-Երախտիքը մոռացող, երախտամոռ:

6.Կարդա՛ առակը և նկարիր քեզ դուր եկած հատվածը։

7.Տեքստից դուրս գրի՛ր խոզին նկարագրող հատվածը։

Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:

8.Կարմիր գույնով նշի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը:

Ագահ ու անհագ, անգետ, ապերախտ , կույր, հյութալի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով