«Խուլի այծերը» Աթաբեկ Խնկոյան

Խուլի այծերը

Աթաբեկ Խնկոյան

Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը

կորում են: Տերն ընկնում է դես — դեն այծերն գտնելու:

Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.

— Բարի աջողում, ախպեր, այծերիս չե՞ս տեսել:

— Լավ է՝ այսպես ցանեմ, — ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:

Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.

— Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերիս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:

Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ — ուրախ առաջն արած, քշումբերում է արտավարի մոտ և ասում.

— Շնորհակալ եմ, ախպեր, այծերիս գտա, առ այս այծն էլ քեզ, — ու պոզը կոտրած այծը քշում էդեպի նա:

— Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, զարմանալով ասում է արտավարխուլը:

— Ի՞նչ ես խոսում, — ասում է այծատերը, — ես այս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերիցտվողը չեմ:

— Չէ, ես չեմ կոտրել, բարկացած ասում է մեկը:

— Չէ, ես էս այծն եմ խոստացել, — կրկնում է մյուսը:

Սա նրան, նա սրան, բանը հասնում էտուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպումէ մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:

— Ա՛յ նանի, — ասում է այծատերը, — իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլայծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես էդ այծն եմխոստացել, որ մեռնի էլ, մյուս այծերից տվողը չեմ:

— Այ նանի, — ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու եսջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:

— Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, — ինչ էլ ուզում է լինի, եսձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ էն չարամիտ անզգամ հարսը տանն է, ես էնտունը ոտ կոխողը չեմ ու չեմ:

 

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հեքիաթի դեպքերը հերթականությամբ թվարկի՛ր։

Խուլը կորցնում է այծը։

Նա հանդիպեց խուլ արտավարին։

Մի պառավ նանի եկավ , որը հարսից նեղացած էր ։ Այծատերն և մարդը պատմեցին նանիին։

  1. Տեքստից դո՛ւրս գրիր «ի՞նչ» հարցին պատասխանող բառեր և դարձրո՛ւ հոգնակի

(շատացրու): Օրինակ՝ այծ(ի՞նչ)-այծեր(ինչե՞ր)

Ի՞նչ Ինչե՞ր
Այծ Այծեր
Պոզ Պոզեր
Խուլ Խուլեր
Տեղեկություն Տեղեկություններ
Ձեռք ձեռքեր
Տուն տներ
ոտք ոտքեր
արև արևներ

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն