«Ձյուն» Գեղամ Սարյան

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Զգո՛ւյշ իջի՛ր աշխարհին,

Ծաղիկները մտել են քուն,

Հողն է նրանց անկողին:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան,

Ծածկի՛ր նրանց քնքուշ ու հեզ,

Զգո՜ւյշ, զգո՜ւյշ անսահման:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Հանգի՜ստ, խաղա՛ղ իջի՛ր վար,

Ծաղիկները մտել են քուն,

Ծաղիկները ցրտահար:

 

Հարցեր և առաջադրանքներ

 

  1. Բանաստեղծության կրկնվող տողերը ընդգծի՛ր:

Ձյո՛ւն, փափո՛ւկ ձյուն, սպիտա՛կ ձյուն,

Ծաղիկները մտել են քուն,

2․Ի՞նչն էր ծաղիկների անկողինը:

Ծաղիկների անկողինը հողն է :

 

3․Ինչպե՞ս պետք է ձյունը ծածկի ծաղիկներին: Դո՛ւրս գրիր այդ տողերը:

Հանդա՜րտ, կամա՜ց իջի՛ր այնպես՝

Ծաղիկները չարթնանան։

 

4․Ձյան մասին հանելուկ հորինի՛ր: Տեղադրի՛ր բլոգում։

Այն ինչն է այն ինչը որ սպիտակ է և ձեռքերի մեչ հալվում է։

 

5․Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես մեկին, ով չգիտի, թե ինչ է ձյունը: Պատմի՛ր նրան ձյան մասին:

Գիտես, որ ձյունը կազմված է սառույցիծ և սառը ջրից։ Եվ սիրում են պինգվիները և երեխաները ձյունով կարող են պատրաստել ձնեմարդ կամ խաղալ  ձնագնդիկ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն