Ծիծեռնակին «Աթաբեկ Խնկոյան»

Ծիծեռնակին
Աթաբեկ Խնկոյան


Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Սևիկ — մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։
Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։
Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Հարցեր և առաջադրանքներ

1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:

Ըստ  բանաստեղծության ծիծեռնակն գալիս էր գարնան շնչով, կանչով ։

 

2. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:

Այս բանաստեղծության ծիծեռնակը սևիկ -մևիկ աչքեր ունի ու մկրատաձև պոչ և սիրուն է։

 

3. Ինչպե՞ս ես հասկանում.

Դու կապուտակ ծովով արի — Գարնան շնչով կանչով արի ։

Դու գալիս ես կապույտ ծովով, գարնան շնչով կանչում են ,որ գնաս։

 

4. Ծիծեռնակների մասին 10 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ,
տեսանյութ, սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:

 

 

  • Մայիսից մինչև հունիս ձագեր են հանում։ Նրանք հանում են 4-6 ձագ և բույն շինում 1000 – 5000 հատ։
  • Հայաստանում հայտնի են ծիծեռնակների   5 տեսակ՝

    1. գյուղական ծիծեռնակ,
    2. քաղաքային ծիծեռնակ,
    3. առափնյա ծիծեռնակ,
    4. ժայռային ծիծեռնակ,
    5. շիկագոտի ծիծեռնակ։
  • Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։
  • Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում։ Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։
  • Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։
  1. վերադառնում են մարտ-ապրիլ ամիսներին։
  1. Բույնը ափսեանման է, սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։
  1. Կան ծիծեռնակի  179 տեսակ, Հայաստանում կան 5  տեսակներ  օրինակ՝ քաղաքային,  գյուղական,  առափնյա, ժայռային և շիկագոտի:
  1. Եթե ծիծեռնակը բարձր է թռչում, որեմն արևոտ օր է լինելու, իսկ եթե ցածր է թռրում, ուրեմն անձրև է գալու:

 

 

 

5. Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը»։

Կար չկար մի ծիծեռնակ կար։ Որը գնում էր մի տաք երիկիր։ Ու մնալով մի քանի երկու ամիս ու որոշեց որ գնա իր քաղաքը գնում է գնում ու հենց որ հասնում է ծիծեռնակը զարմանում է թե ոնց է երկու  ամսում գարու եկել եթե ձմռանն էր գնացել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն