Անհատական ուսումնական պլան

Հաստատված է կրթահամալիրի կառավարման
Խորհրդի հունիսի 26-ի նիստում
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2023-2024 ուսումնական տարի
4-5-րդ դասարաններ
Ուսումնական պլան
Առկա ուսուցում
Մանվել Առաքելյան 4.2 դասարան
Բովանդակություն Շաբաթական ժամաքանակը
IVV
Մայրենի 5 5
Անգլերեն 2 2
Ռուսերեն 2 2
Մաթեմատիկա 4 4
Բնագիտություն 2 2
Հայրենագիտություն 2 2
Երաժշտություն, պար 2 2
Տեխնոլոգիա 2 2
Ֆիզկուլտուրա 2 2
Սովորողի ընտրած գործունեություն 4 4
Ընդամենը 27 27
Լրացուցիչ կրթություն
Արշավային ճամբար
Խմբակ
Տնային ուսումնական աշխատանք Մայրենի, մաթեմատիկա Ռուսերեն, անգլերեն, բնագիտություն
Լրացուցիչ ուսուցման դասընթաց Կարատե, Ռոբոտաշինություն Ոսկեգործություն
Ուսումնական ճամփորդություն
Ուսումնական պլանի պարզաբանումներ
Ուսումնական պլանը հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:
Կրթական ծրագիրը կազմակերպում են կրթահամալիրի Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզները (այսուհետ՝ Դպրոց):
Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են, դրանցում փոփոխությունները հաստատվում են սահմանված կարգով:
Ուսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի՝ սահմանված կարգով կազմված ուսումնական օրացույցով, կրթահամալիրային, դպրոցական, խմբային, անհատական ուսումնական աշխատանքով:
Ուսումնական տարին կազմված է չորս շրջանից։ Առաջին և երրորդ շրջանները կազմակերպվում են միասնական ժամատախտակով, ուսումնական պարապմունքների դասացուցակով։ Երկրորդ և չորրորդ շրջանները կազմակերպվում են որպես ուսումնական ստուգատեսային-նախագծային ճամբարներ, կրթահամալիրի մասնաժողովի հաստատած կարգով։ Յուրաքանչյուր շրջանում Սովորողի համար սահմանված կարգով կազմվում է անհատական ուսումնական պլան։
Արշավային 3-օրյա ճամբարները սահմանված կարով կազմակերպվում են ուսումնական տարվա ընթացքում, 2024թ. ամռանը։ Սովորողը տարեկան մեկ անգամ մասնակցում է այդպիսի ճամբարի։
Դասարանում սովորողների միջին թիվը 24-26 է, չի կարող գերազանցել 30-ը։ Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 8-22 հոգիանոց խմբերով, սահմանված կարգով։ Կրթահամալիրի տնօրենի որոշմամբ կարող են գործել ավելի փոքրաքանակ խմբեր` կրթահամալիրի ոչ բյուջետային միջոցների հաշվին:
Սովորողի նախասիրության զարգացման խմբակի՝ ակումբի անդամների նվազագույն քանակը 8 է:
Ուսուցումը կազմակերպվում է ընդհանուրի օգտագործման և անհատական թվային միջոցների կիրառմամբ, սահմանված կարգով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս անհատական թվային ուսումնական միջոցով, տանն ունեն համացանց: Կրթահամալիրը սահմանված կարգով դպրոցում ապահովում է անլար, ապահով համացանցից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու  հնարավորություն:
Սովորողն ունի ուսումնական բլոգ, որում սահմանված կարգով արտացոլվում է նրա ուսումնական գործունեությունը, այդ թվում նաև լրացուցիչ կրթությունը։ Անձնական ուսումնական բլոգի (կայքի) սահմանված կարգով վարումը սովորողի և դասավանդողի պարտադիր ուսումնական աշխատանք է:
Կրթահամալիրի, դպրոցի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը սովորողի ուսումնական աշխատանք են:
Մեդիագրադարանը, դպրոցական գրադարանը, դասավանդողների, սովորողների, կրթահամալիրի ուսումնական կենտրոնների  բլոգները, ամսագրերը սովորողին սահմանված կարգով տանը և դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:
Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևերով, դրանց համակցումով։
Սովորողի ուսումնական ամբողջ աշխատանքն արտացոլվում է նրա ուսումնական բլոգում։
Սովորողի ուսումնական գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, առարկայական ֆլեշմոբներին, նախագծերին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում:
Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների, գույքի խնամքը սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:
Շրջապատի, նյութական միջավայրի բարելավման, ուսումնական-հասարակական (քաղաքացիական կրթության) աշխատանքներն իրականացվում են սահմանված կարգով:
Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության, ակումբային պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, իրականացվել ուսումնական-հասարակական նախագծեր:
Ուսումնական օրը սահմանված կարգով սկսվում է ընդհանուր պարապմունքով:
Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները դասընթացների, ակումբային գործունեության, ճամբարային գործունեության բաղկացուցիչն են:
Սովորողի ընտրությամբ և լրացուցիչ կրթության դասընթացները, ակումբները կազմակերպվում են կրթահամալիրի ուսումնական կենտրոններում, լաբորատորիաներում, արվեստանոցներում, արհեստանոցներում, այդ թվում՝ նաև ուսումնաարտադրական, դպրոցի կաբինետներում, արտագնա։
Լրացուցիչ կրթության դասընթացների ցանկը, կազմակերպման կարգը հաստատում է կրթահամալիրի մասնաժողովը։ Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս։
Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում. արդյունքները հանրայնացվում են հանրակրթական ստուգատեսների, ուսումնական օրացույցով որոշված տոների մասնակցության մոդուլերով, ցուցադրություններով, համերգներով, ներկայացումներով:
Սահմանված կարգով, գնահատումը կատարվում  է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, համերգ, ֆլեշմոբների, ծեսերի-տոների, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։ Մինչև 5-րդ դասարանի 2-րդ ուսումնական շրջանը լրացվում է սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիր, իսկ 3-րդ ուսումնական շրջանը գնահատվում է 10 բալանոց համակարգով:
Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, համերգներում, ստեղծագործական հավաքներում։
Չորրորդ դասարանի վերջում, սահմանված կարգով, անցկացվում են ուսումնական աշխատանքի արդյունքների ուսումնասիրություններ:
Հինգերորդ դասարանի վերջում կազմակերպվում է «Մուտք միջին դպրոց» ստուգատեսը՝ 6-րդ դասարանում սովորողին անհրաժեշտ ուսումնական կարողությունների գրանցումով։
Ուսուցումը սահմանված կարգով կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր տեսակներով, հիգիենիկ միջավայրում, այդ թվում՝ բացօթյա, արտագնա, Արատեսի ուսումնական կենտրոնում։
Սովորողն ուսումնական գործունեության մեջ օգտագործում է համակարգչային տեքստային խմբագիր, ֆոտոխցիկ, ձայնագրիչ,
համացանցում որոնողական ծրագիր, մոնտաժային որևէ ծրագիր, էլեկտրոնային բառարաններ, էլեկտրոնային քարտեզ, սովորում է ներկայացում կազմակերպելու ծրագիր:
«Հայրենագիտությունը» կազմակերպվում է ուսումնական ճամփորդությունների, ճամբարների, բանահավաքչության, դիցաբանության ուսումնական մոդուլներով։
Բնագիտության ուսուցումը կազմակերպվում է բնագիտական, բնապահպանական, բույսերի և կենդանիների խնամքի մոդուլներով կրթահամալիրի բնագիտության, ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիաներում, ուսումնական ագարակում, ինժեներական ստեղծագործության լաբորատորիայում, խաղողի և գինու դպրոցում, մետաղի և քարի մշակման արհեստանոցում, լաբորատոր պայմաններում, փորձի հիման վրա:
Երաժշտության ուսուցումը կազմակերպվում է խմբային երգեցողության, պարերգի, պարի, երաժշտության ունկնդրման, համերգների, դասարանական երգչախմբի,  ծեսերի և տոների, ուսումնական ժամերգության մասնակցության ուսումնական մոդուլներով։
«Տեխնոլոգիան» կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, կարուձևի, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների կազմակերպման մոդուլներով:
Ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, վազք, հեծանիվ: Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: 5-րդ դասարանում սովորողը մասնակցում է 6-րդ դասարանից մարզաձև ընտրելու նախապատրաստության պարապմունքների։
Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում  քայլարշավների, հեծանվային արշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ։
Կրթահամալիրի մարզադպրոցը Սովորողին առաջարկում է մարզաձևեր՝ նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, ըմբշամարտ՝ որպես լրացուցիչ կրթություն:
Սովորողը սահմանված կարգով շաբաթական 4 ժամ իրականացնում է իր ընտրությամբ գործունեություն՝ 2 կամ 4 ժամանոց ծրագրերով՝   մաթեմատիկոսի, հայրենագետի, մարզիկի, բուսաբան-կենդանաբանի, պարտիզպան-այգեգործի, դիզայների, քանդակագործի, մետաղի-քարի գեղարվեստական մշակման, թատերական, ինժեներատեխնիկական ստեղծագործության, ծրագրավորում կինո-ֆոտո, երաժշտական (սոլֆեջիո, երաժշտական կոմպոզիցիա)։
Ուսումնական դասընթացներից լրացուցիչ (տնային) առաջադրանքները, ամենամսյա առարկայական ֆլեշմոբները սովորողի ընտրությամբ են։
Ուսումնական ճամփորդությունները, ուսումնական և այլ նախագծերը կազմակերպվում են ուսումնական տարվա երկրորդ, չորրորդ՝ ճամբարային շրջաններում, առաջին և երրորդ շրջանների նախագծային ուսուցման շաբաթներում, ուսումնական արձակուրդների ընթացքում, սահմանված կարգով։
Զանցել գործիքագոտուն