Բայ

Բայ

Բայի ժամանակը

Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ և ապառնի:

Ներկա ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվում է այժմ, ներկա պահին:

Անցյալ ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվել է ներկա պահից առաջ, անցյալում:

Ապառնի ժամանակը ցույց է տալիս, որ գործողությունը կատարվելու է ներկա պահից հետո, ապագայում:

Առաջադրանքներ

  1. Ընդգծված բառերին նայի՛ր և ասել բառն անհրաժեշտ ձևով գրի՛ր:

Աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց

  • Թթու է:

Երբ աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում

  • Թթու է:

Եթե աղվեսի դունչը խաղողին չհասնի, կասի

  • Թթու է:

Աղվեսի դունչը խաղողին չի հասնելու, ասելու

  • Թթու է:

 

  1. Նայի՛ր ընդգծված բառերին և գցել բառն անհրաժեշտ ձևով գրի՛ր:

Հիմարը մի քար գցեց հորը, հազար խելոք հավաքվեցին, չկարողացան հանել:

Հիմարը մի քար գցում հորը, հազար խելոք հավաքվում են, չեն կարողանում հանել:

Եթե հիմարը մի քար կգցեն հորը, հազար խելոք կհավաքվեն, չեն կարողանա հանել:

Եթե հիմարը մի քար գտնեին հորը, հազար խելոք հավաքվեին, չէին կարողանա հանել:

Հիմարը մի քար գցելու է հորը, հազար խելոք հավաքվելու են, չեն կարողանալու հանել:

Օժանդակ բայ

Օժանդակ բայերը ինքնուրույն չեն գործածվում, այլ սովորական բայերի հետ:

Օժանդակ բայերն են՝ եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին:

Եթե օժանդակ բային ավելանում է չ ժխտական մասնիկը, նրա ուղղագրությունը չի փոխվում: Օրինակ՝ եմ – չեմ, ես -չես, ենք – չենք, եք-չեք, են-չեն, էի-չէի, էիր-չէիր, էր-չէր, էինք-չէինք, էիք-չէիք, էին-չէին:

Բացառություն է կազմում է-ն, այն դառնում է չի:

Ներկա ժամանակ
Եզակի թիվ Հոգնակի թիվ
I դեմք Ես եմ Մենք ենք
II դեմք Դու ես Դուք եք
III դեմք Նա է Նրանք են
Անցյալ ժամանակ
Եզակի թիվ Հոգնակի թիվ
I դեմք Ես էի Մենք էինք
II դեմք Դու էիր Դուք էիք
III դեմք Նա էր Նրանք էին
  1. Օժանդակ բայերի գործածությամբ կազմի՛ր նախադասություններ:

Ես պարում եմ։

Դու երգում ես։

Նա սիրում է։

Մենք սիրում ենք։

Դուք գեշ եք։

Նրանք հրաշալի են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն