Отчет По Русскому Языку

Я выполнил все задания в этом семестре, участвовал во всех флешмобах и проектах. Этот семестр был для меня очень легким.

Сентябрь

Современный человек и социальные сети

Моя мечта

Скрипач

Моя библиотека книг Видео

Моя библиотека книг

Почему я люблю книги

Октябрь

Однажды мой питомец заговорил

Некультурные «культурные пассажиры»

Упражнения

Упражнения

Тест

Ноябрь

Упражнения по тексту

Упражнения

Упражнения

«Это меня не касается»

Лисица и виноград

Мышь и крыса 

Упражнения

Сила дружбы

Упражнения

Декабрь

Упражнения

Песни

Песни

Праздник приходит
Горят огни
Звёзды гирлянды
Глазки твои
Скоро протикают часики день
Слышишь голоса друзей.

Припев:
Десять, девять, восемь,  семь
Красные щечки
Шесть,  пять, четыре
В ручках огонечки
Три
Шарики гирлянды
Два
А под ней подарки
Раз
Ёлочка гори ярко-приярко. 

Новый год, мандаринки
Вы готовы к этой вечеринке
Бантики на подарках
Мы отметим этот праздник ярко
Новый год, мандаринки
Вы готовы к этой вечеринке
Бантики на подарках
Мы отметим этот праздник ярко. 

Мороз и холод
Летят снежинки
Но в сердце таят
Даже большие льдинки
Знаю что точно нам повезет
Вместе встретить этот год.
 
Припев

Десять, девять, восемь, семь
Красные щечки
Шесть, пять, четыре
ручках огонечки
Три
Шарики гирлянды
Два
А под ней подарки
Раз
Ёлочка гори ярко-приярко
Новый год, мандаринки
Вы готовы к этой вечеринке
Бантики на подарках
Мы отметим этот праздник ярко
Новый год, мандаринки
Вы готовы к этой вечеринке
Бантики на подарках
Мы отметим этот праздник ярко
Давай загадывай желание
Ну же, ну же
Раз два три
Все успели
Новый год, мандаринки
Вы готовы к этой вечеринке
Бантики на подарках
Мы отметим этот праздник ярко. 

Սովորողների դեկտեմբեր ամսվա հաշվետվություն,6-րդ դասարան

Սիրելի սովորողներ, կազմեք դեկտեմբեր ամսվա հաշվետվություն՝ պատասխանելով հետևյալ հարցերին․

  • Պարտաճանաչ կատարե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքները։
  • Տեղադրիր առաջադրանքների հղումները կամ բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը

Խնդիրներ դասագրքից,6-րդ դասարան

Կոորդինատային հարթություն, 6-րդ դասարան

Կոորդինատային հարթություն․Ամրապնդում

Թվերի քանակի որոշումը կախված նիշերի քանակից,խնդիրներ․6-րդ դասարան

Առաջադրանքներ․6-րդ դասարան

Չորս թվաբանական գործողություններ ամբողջ թվերի միջև․Մաս 1

Չորս թվաբանական գործողություններ ամբողջ թվերի միջև․Մաս 2

Չորս թվաբանական գործողություններ ամբողջ թվերի միջև․Մաս 3

  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի դեկտեմբեր ամսվա ֆլեշմոբին,ո՞ր մակարդակն ես կատարել։
  • Կատարել եմ II-րդ մակարդակը

Կոորդինատային հարթություն․Ամրապնդում

Դասագրքից` վարժություն 699,700,701,702,703:

Geogebra

699

Ա)

բ)

Գ)

Դ)

Ե)

Զ)

700

Ա)

Բ)

Գ)

701

Ա)

Բ)

702

Այն կետերը, որոնց աբցիսը (x-ը) հավասար է 0, գտնվում են Oy առանցքի վրա

703

Այն կետերը, որոնց օրդինատը (y-ը) հավասար է 0, գտնվում են Ox առանցքի վրա (հորիզոնական առանցք)։

Կենդանաբանություն։ Կենդանական բջջի կառուցվածքը

Կենդանաբանությունը կենսաբանության մի ճյուղ է, որը ուսումնասիրում է կենդանիներին՝ նրանց կառուցվածքը, կյանքային գործընթացները, վարքը, բազմացումը, զարգացումը, տարածվածությունը և փոխհարաբերությունները շրջակա միջավայրի հետ։ Ավելի համառոտ`
Կենդանաբանությունը՝
1. ուսումնասիրում է բոլոր կենդանի օրգանիզմներին, որոնք կենդանիներ են,
2. պարզում է, թե ինչպես են նրանք ապրում, սնվում, շարժվում, շնչում և բազմանում,
3. դասակարգում է կենդանիներին տարբեր խմբերի՝ կաթնասուններ, թռչուններ, ձկներ, սողուններ, երկկենցաղներ, միջատներ և այլն։

Կենդանական բջիջ.

Կենդանական բջիջը ունի մի շարք մասեր (օրգանոիդներ), որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր կարևոր աշխատանքը։  Հիմնական բաղադրիչներն են

1. Բջջաթաղանթ (պլազմատաղանթ)

Շրջափակում է բջիջը և բաժանում արտաքին միջավայրից։

Կարգավորում է, թե ինչ նյութեր են մտնում կամ դուրս գալիս բջջից։
Կատարում է պաշտպանական և փոխանակման գործառույթ։

2. Բջջանյութ (ցիտոպլազմա)

Թափանցիկ, ժելե-ի նման նյութ է, որտեղ գտնվում են բոլոր օրգանոիդները։

Այստեղ են տեղի ունենում բջջի կենսաքիմիական գործընթացները։
3. Բջջակորիզ

Բջջի «ղեկավար կենտրոնն» է։

Պարունակում է ժառանգական նյութ՝ ԴՆԹ, որը ղեկավարում է բջջի աշխատանքը, աճը և բազմացումը։

Կորիզի մեջ կա նաև կորիզակ, որտեղ ձևավորվում են ռիբոսոմները։
4. Միտոքոնդրիաներ

Բջջի էներգիայի կայաններն են։

Այստեղ է արտադրվում էներգիա (ATP)՝ շնչառության ընթացքում։

5. Ռիբոսոմներ

Կատարում են սպիտակուցների սինթեզը (պատրաստում են սպիտակուցներ)։

6. Էնդոպլազմային ցանց (ԷՑ)

Թաղանթային ուղիների համակարգ է։

Օգնում է նյութերի տեղափոխմանը բջջում

7. Գոլջիի ապարատ

Վերամշակում, փաթեթավորում և տեղափոխում է բջջի արտադրած նյութերը։

Օգնում է արտազատման գործընթացներում։

8. Լիզոսոմներ

Պարունակում են մարսողական ֆերմենտներ։

Քայքայում են վնասված օրգանոիդները կամ մարսում են սննդային նյութերը։
9. Վակուոլներ

Փոքր պղպջակներ են, որտեղ պահվում են ջուր կամ տարբեր նյութեր։

Կենդանական բջիջներում վակուոլները սովորաբար փոքր են։

Առաջադրանքներ.

  1. Ի՞նչ է ուսումնասիրում կենդանաբանությունը։
  2. Որո՞նք են կենդանաբանության ուսումնասիրության հիմնական ուղղությունները։
  3. Ինչպե՞ս են կենդանաբանության մեջ դասակարգվում կենդանիները։
  4. Ի՞նչ գործառույթ է կատարում բջջաթաղանթը։
  5. Որտե՞ղ են տեղի ունենում բջջի կենսաքիմիական գործընթացները։
  6. Ինչո՞ւ է բջջակորիզը համարվում բջջի «ղեկավար կենտրոնը»։
  7. Ո՞ր օրգանոիդն է կոչվում բջջի էներգիայի կայան և ինչ գործընթաց է այնտեղ տեղի ունենում։
  8. Ի՞նչ աշխատանք են կատարում ռիբոսոմները։
  9. Ի՞նչ դեր ունի Գոլջիի ապարատը բջջում։
  10. Ի՞նչ են լիզոսոմները և ինչ նշանակություն ունեն կենդանական բջջի համար։

«Կաղանդի վիպակ» (1895) Երվանդ Օտյան

Խեղճ կինը չիմացավ, թե ինչպես օրն իրիկուն եղեր էր, այնչափ անզգալի սահեր էին ժամերը: Առտվնե ի վեր նստած պատուհանին առջև` որուն ծակուծուկեն դեկտեմբերի պաղ հովը ներս կմխվեր սուր դանակի մը պես ու կմտներ իր արդեն մսկոտ մարմնին մեջ` Սուրբիկ գրեթե չէր շարժած տեղեն: Պատառբզիկ բազմոցին անկյունը կծկտած` բոլոր օրը անցուցեր էր դիտելով իրենց դեմը գտնված ունևոր ընտանիքի մը բնակարանը եկող — գնացողները ու հոն տիրած իրարանցումը, և այնչափ թաղված էր այդ տեսակ մը հայեցողության մեջ, որ գրեթե ալ չէր զգար ցուրտը:

Տղուն հանած աղմուկը միայն, ատեն ատեն, զինքը կստիպեր գլուխը դարձնելու և հիշոցներով խառն հանդիմանություն մը ուղղելու կամ ելլելու քանի մը ապտակ տեղավորելու խեղճին պաղ և տժգույն երեսներուն, որոնք այդ շփումեն քիչ մը կը գունավորվեին ու կը տաքանային: Տասը տարեկան, նիհար, տգեղ, զրկանքե ու աղքատութենե առաջ եկած արվեստական տգեղությամբ տղա մըն էր Պողոսիկ, որուն բոլոր անառակությունն ու զբոսանքը իր կատվին հետ խաղալն էր: Սուրբիկն ինքնիրեն կը մռլտար, դիտելով միշտ ունևորին տունը. — “Աս որչափ բան ներս կրեցին, Տեր Աստված, կերևա որ շատ հյուր պիտի ունենան. խնամիները կերակուրի՞ պիտի գան, ի՞նչ պիտի ըլլա, երկու խոշոր պնակ շաքարեղեն, հնդկահավ, բանտեսբանիա, կողով-կողով պտուղներ, ալ բան չմնաց, որ չկրեին, ո՞ր մեկը պիտի ուտեն. կեսն ալ ծառաները կը գողնան ա”: Եվ Սուրբիկ կը շարունակեր իր անվերջ մենախոսությունը քթին տակեն: Հիմա կամաց կամաց հյուրերը կսկսեն գալ: Մութը կոխած էր և Սուրբիկ ալ բոլորովին փակած էր ապակիին, մեկ ձեռքը ճակտին քիվ ըրած` մինչդեռ մյուսով անընդհատ ապակին կը սրբեր, որ իր շունչին տակ ամեն վայրկյան կը միգանար: Եվ Սուրբիկ մեկիկ մեկիկ կը համրեր եկող հյուրերը, անոնց անունները կը հիշեր և դիտողությունները կըներ: — Զարմանալի բան, կըսեր ինքնիրեն, Մարկոսյանները չեկան, ինչո՞ւ չեկան, օր մի օրանց իրարմե չէին զատվեր, արդյոք բա՞ն մը անցավ մեջերնին. ահա կառք մը կուգա կոր, տեսնենք անոնք են. չէ, առաջ եկան ու ես չտեսա՞: Եվ Մարկոսյաններուն չի գալը անլուծելի մեծ խնդիր մը կերևնար Սուրբիկին համար, տեսակ մը սևեռուն գաղափար, որ իր միտքը չարչրկեր և ուրկե չէր կրնար ազատիլ: -Բան մը ըլլալու է այս գործին մեջ, կը մտածեր: — Նոր կառք մը կեցած ատեն` “եկան” կը գոչեր, հետո հուսախաբ` “չէ, ուրիշ մարդ է եղեր”: Խրխլիկ տան դուռը բացվեցավ ու ներս մտավ հաճի Համբարձումը, Սուրբիկի էրիկը: Հոգնած, դադրած եկավ սենյակ ու նետվեցավ բազմոցին վրա ջանալով իր ցեխոտ կոշիկները և բանթալոնը հեռու պահել բազմոցեն որ սակայն չէր կրնար ավելի աղտոտիլ: Պողոսիկ, որ անհամբեր կսպասեր հորը գալուն, կասկածով ու վախով լեցուն ձայնով մը հարցուց. -Հայրիկ, պտուղ բերի՞ր: -Չէ, ատ էր պակաս: Պողոսիկ իր ցամաք հացով ապրած կյանքին մեջ առանց պտուղի և անուշեղենի կաղանդներ տեսած էր արդեն` բայց չես գիտեր ինչ մանկական անխորհուրդ հույսով մը կը հուսար թե հայրը պտուղներով պիտի գար իրիկունը: Իր երազը շատ փայլուն, շատ ոսկեզօծ չէր, բայց գոնե քանի մը տեսակ չոր պտուղ ու քանի մը նարինջ կամ խնձոր չըլալիք բաներ չէին երևնար իրեն: Ցերեկը պահ մը, խոսք բացեր էր այս մասին իր մորը, կերպով մը բերան-փնտռտուք մը ըրեր էր, ու թեև մորը պատասխանը բոլորովին հուսահատեցուցիչ եղած էր, սակայն ինք իր փոքրիկ հոգիին խորը հույսի անսպառելի զորություն մը ուներ, որ զինքը մինչև իրիկուն զվարթ ու շենշող պահելու կարող ըլլար: Իր հորը գալուստը թունդ հաներ էր իր սիրտը և երբ սենյակեն ներս մտած էր ան, նախ անոր դեմքը ջանացած էր հարցաքննել, որ շատ հուսատու չէր երևնար: Վերջապես իր ամբողջ զորությունը ժողվելով հարցումը ըրեր էր: Ու հիմա հորը տված պատասխանին վրա հմայաթափ, մինչև իսկ հուսալու անկարողության մատնված, խեղճ տղան անանկ դառնություն մը զգաց, որ չկրցավ անմիջապես լալ: Կամաց կամաց հելծկլտանքը սկսավ սակայն, քիթը արմունկին մեջ առած, անշշուկ լաց մը սեղմուկ, ողորմուկ: Եվ արցունքները, որոնք կարծես իր քայքայալ հույսերուն կտորվանքներն էին, հատիկ հատիկ կիյնային տախտակին վրա: Համբարձում ուզեց մխիթարել իր տղուն, քովը գնաց ու առավ նստեցուց իր ծնկներուն վրա: Պողոսիկը կհեծկլտար միշտ ու կըսեր. “Նայե դիմացի տունը, որչափ պտուղ, շաքար, անուշեղեն առին”: — Անոնք հարուստ են, տղաս: — Դուն ալ թող հարուստ ըլլայիր: — Ի՞նչ ընենք, Աստված ասանկ ուզեր է, ավելի աղեկ է, որ աղքատ ըլլանք, երբ որ մեռնինք` արքայություն կերթանք: Ղազարոսին պատմությունը չիյտե՞ս, կեցիր պատմեմ քեզի: Պողոսիկը լացը դադրեցուցած մտիկ կըներ: — Հարուստ մարդ մը կար, որ ամեն օր փառավոր հագուստներ կը հագներ ու ամեն օր ուրախություն կըներ, և Ղազարոս անունով աղքատ մըն ալ կար, վերքերով լեցուն, պատռտած լաթեր հագած, որ ան հարուստ մարդուն դրան առջև կը կենար ու անոր սեղանին ավելցուկները երբոր փողոց թափեին, շուներուն հետ մեկտեղ կուտեր զանոնք: Ու երբ որ ան աղքատը մեռավ` հրեշտակները եկան առին ու շիտակ արքայություն տարին զինքը, հոն Աբրահամին գիրկը հանգիստ նստավ: Իսկ հարուստը երբոր մեռավ, սատանաները եկան, իրենց պոչին կապեցին ու դժոխքին մեջ իջեցուցին: Հարուստը հոն կրակներուն մեջ տանջված ատեն տեսավ Ղազարոսը, որ Աբրահամին գիրկը հանգիստ նստեր է և Աբրահամին աղաչեց, որ Ղազարոսը իր մատին ծայրը ջուրը թաթախե ու գա իր լեզուն քիչ մը զովացնե: Աբրահամ ալ անոր ըսավ. “Միտքդ բեր որ դուն քու ապրած ատենդ ամեն աղեկություն կը վայելեիր, իսկ այս խեղճ Ղազարոսը միշտ կը չարչարվեր. հիմա անիկա հոս պետք է վայելե ու դուն հոս տանջվիս”: Տեսա՞ր Աստուծո արդարությունը, տղաս: — Արդար ըլլալու տեղ թող բարի ըլլար, ըսավ Պողոսիկ, թող ամեն մարդ Կաղանդին պտուղ ունենար հոս, ու անդիի աշխարհքն ալ ամեն մարդ արքայություն երթար, ավելի աղեկ չէ՞ր ըլլար:

Առաջադրանք:
1.Ընդգծված հատվածը դարձրու արևելահայերեն:

Խեղճ կինը չնկատեց, թե ինչպես օրը երեկո դարձավ․ ժամերը այնքան աննկատ էին սահել։ Առավոտից նստած էր պատուհանի առաջ, որի ճեղքերից դեկտեմբերի սառը քամին ներս էր սողում՝ սուր դանակի պես խրվելով նրա արդեն մրսած մարմնի մեջ։ Սուրբիկը գրեթե չէր շարժվել տեղից։ Պատառոտված բազմոցի անկյունում կծկված՝ ամբողջ օրը անցկացրել էր դիտելով իրենց դիմաց գտնվող ունևոր ընտանիքի բնակարանի եկուվարն ու այնտեղ տիրող իրարանցումը։ Այնքան խորասուզված էր այդ դիտումների մեջ, որ գրեթե այլևս չէր զգում ցուրտը։
2.Ո՞րն է պատմվածքի ասելիքը:

Պատմվածքի ասելիքն այն է, որ աղքատությունն ու սոցիալական անարդարությունը հատկապես ցավոտ են դառնում երեխաների համար․ մարդկանց միջև նյութական անհավասարությունը խլում է նույնիսկ ամենափոքր ուրախությունները։ Միևնույն ժամանակ պատմվածքը ցույց է տալիս երեխայի պարզ ու բարի մտածողությունը, որը հակադրում է մեծ

3.Վերլուծիր պատմվածքը:

Պատմվածքում ներկայացվում է աղքատ ընտանիքի ծանր ու տխուր առօրյան Կաղանդի նախօրեին։ Գլխավոր կերպարները՝ Սուրբիկը, Համբարձումը և նրանց որդի Պողոսիկը, մարմնավորում են սոցիալական անարդարության տարբեր կողմերը։ Սուրբիկը լուռ տառապող մայր է, որը ժամերով դիտում է հարուստ հարևանների ուրախ պատրաստությունները՝ համեմատելով դրանք սեփական թշվառ կյանքի հետ։ Նրա անշարժ վիճակը խորհրդանշում է աղքատ մարդու անզորությունն ու հուսահատությունը։

Պողոսիկը պատմվածքի ամենազգացմունքային կերպարն է։ Նրա մանկական պարզ ցանկությունները՝ մի քանի միրգ կամ անուշեղեն, մնում են անկատար։ Այդ կերպ հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես է աղքատությունը խլում նույնիսկ մանկության ուրախությունը։ Տղայի հարցերը և վերջին խոսքը բացահայտում են բարության ու արդարության նրա պարզ, բայց խորիմաստ պատկերացումը։

Համբարձումը ներկայացվում է որպես խոնարհ ու հաշտվող մարդ, որը փորձում է մխիթարել որդուն կրոնական պատմությամբ՝ խոստանալով ապագա արդարություն երկնքում։ Սակայն այդ մխիթարությունն ամբողջությամբ չի հանգստացնում երեխային, ինչով էլ հեղինակը ակնարկում է, որ ապագայի խոստումները չեն կարող փոխարինել ներկա մարդկային կարեկցանքին։

Ընդհանուր առմամբ պատմվածքը բացահայտում է աղքատության սոցիալական ու հոգեբանական հետևանքները, քննադատում նյութական անհավասարությունը և հակադրում մեծերի հաշտվողական մտածողությունը երեխայի անկեղծ ու մարդասիրական աշխարհայացքին։ Պատմվածքի հիմնական ասելիքն է, որ իրական արդարությունն ու բարությունը պետք է լինեն այստեղ և հիմա, ոչ միայն խոստացված ապագայում։

Չորս թվաբանական գործողություններ ամբողջ թվերի միջև․Մաս 2

  •  48 — 12 × (-5) = 48 + 60 = 108

  •  69 — (-12) × (-5) = 69 — 60 = 9

  •  456 — 45 × (-6) = 456 + 270 = 726

  •  158 — 45 × (-7) = 158 + 315 = 473

  •  129 — 15 × 9 = 129 — 135 = -6

  •  258 — 13 × (-7) = 258 + 91 = 349

  •  2 — (-2) = 2 + 2 = 4

  •  8 × (-6) = -48

  •  -3 — (-4) = -3 + 4 = 1

  •  10 — (-5) = 10 + 5 = 15

  •  -5 — (-2) = -5 + 2 = -3

  • 0 — (-9) = 0 + 9 = 9

  • -5 — 2 = -7

  • -1 — 3 = -4

  •  -100 — 200 = -300

  • 15 — 12 = 3

  •  -30 — 600 = -630

 

Չորս թվաբանական գործողություններ ամբողջ թվերի միջև․Մաս 3

ա) 43 212 : 78 − 407·720 + 350·509 = −114 336
բ) 164·756 + 148 916 − 564·702 + 48 762 : 86 = −122 461
գ) (24 968 + 11 648) : (768 − 1 564) = −46
դ) 37 115 : 65 − 72 675 : 85 = −284

ա) 57·39 + 57·64 = 5871
բ) 73·57 + 79·57 = 8664
գ) 27·48 − 19·48 = 384
դ) 39·12 + 28·12 = 804
ե) 13·195 − 13·41 = 2002
զ) 54·88 − 54·87 = 54

ա) 6·(8 + (−17)) = −54

բ) 16·(8 − 17) = −144
գ) (25 + 16)·(−9) = −369
դ) (−15 − 42)·13 = −741
ե) (−7)·((−15) + (−12)) = 189
զ) (−17)·(−15 − 12) = 459
է) (45 − 17)·(−11) = −308
ը) (−28 − 37)·(−3) = 195

Միաբջիջ կենդանիներ. ամեոբա, կանաչ էվգլենա, հողաթափիկ ինֆուզորիա

Ամեոբա

Ամեոբան միաբջիջ կենդանի է, որն ապրում է հիմնականում քաղցրահամ ջրերում։ Այն չունի մշտական ձև։ Շարժվում և սնունդ է որսում հատուկ ելուստների՝ կեղծոտքերի  օգնությամբ։ Սնվում է միկրոօրգանիզմներով և սննդային մասնիկներով՝ դրանք «ներս քաշելով» բջջի մեջ։

Կանաչ էվգլենա

Կանաչ էվգլենան կենդանուն և բույսին նման միաբջիջ է։ Այն ունի քլորոպլաստներ, որոնց միջոցով արևի լույսով կարող է պատրաստել սնունդ՝ ինչպես բույսը (ֆոտոսինթեզ)։ Սակայն եթե լույս չլինի, կարող է սնվել պատրաստի օրգանական նյութերով՝ ինչպես կենդանին։ Շարժվում է մտրակով՝ բարակ երկար ելուստով, և սովորաբար ապրում է ջրում։

Հողաթափիկ ինֆուզորիա

Հողաթափիկ ինֆուզորիան իր ձևով հիշեցնում է փոքրիկ հողաթափ։ Այն ամբողջ մակերեսով պատված է բարակ մազիկներով՝ թարթիչներով, որոնց օգնությամբ արագ շարժվում և սնունդ է հավաքում։ Սնունդը մտնում է հատուկ բացվածքով՝ բերանիկով, իսկ ավելորդ նյութերը դուրս են գալիս այլ բացվածքով։ Ապրում է հիմնականում քաղցրահամ ջրերում։