«Կույրերի կարծիքը» Հովհաննես Թումանյան

Կույրերի կարծիքը

Հովհաննես Թումանյան

Օրը ցերեկով

Երեք-չորս հոգով

Կույրերը եկան

Փղին դեմ ընկան։

Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,

— Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։

Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ՝

— Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։

Երրորդի ձեռը կնճիթն էր ընկել.

— Օձ է, օ՜ձ, գոռաց, էլ ի՜նչ եք կանգնել։

Մինչդեռ չորրորդը պոչիցը բռնած

Քահ-քահ խնդալով ծաղրում էր նրանց.

-Վա՜հ, ճիշտ որ կույր եք. չիմացավ ոչ ոք։

Ոչ էս է, ոչ էն, այլ կախած մի թոկ։

Չէ՛, պատ է,- չէ, կոճղ- չէ, օձ է,- չէ, թոկ…

Ու աղմկելով ամեն մինը ջոկ,

Ինչպես որ եկել

Դեմ էին ընկել,

Էնպես էլ կույր-կույր ետ դարձան կրկին Սարի պես փիղը պարզ լուսի տակին։

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Առակը համառոտ պատմի՛ր:

Կային կույր մարդիկ,  ովքեր գուշակում էին, թե ինչի են հանդիպել։

  1. Ի՞նչ է սովորեցում առակը:

Որ չի կարելի պնդել ինչ-որ բան, երբ վստահ չես, չի կարելի  ծաղրել։

  1. Ի՞նչ կպատահեր, եթե կույրերը փղի փոխարեն սիրամարգի հանդիպեին:

Կույր մարդիկ կզարմանային։

  1. Շարունակի՛ր ըստ օրինակի.

Երկու – երկրորդ

Երեք -երրորդ

Ութ -ութերորդ

Չորս -չորրորդ

Վեց -վեցերորդ

Յոթ -յոթերորդ

Մեկ -առաջին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն