ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ Հովհաննես Թումանյան

 

ՇՈՒՆՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ
Հովհաննես Թումանյան
I
Ժամանակով Կատուն ճոն էր,


Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:
— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:
— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,
Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:
Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.
— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:
II
Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,
Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:
— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,
Համ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:
24
III
Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…
Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․
IV
Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թռչում, վրա վազում,
Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնումա. մըթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ

Հարցեր և առաջադրանքներ

1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ
բացատրի՛ր։

Ճոն- կաշվից, մորթից հագուստեղեն կարող արհեստավոր

Ուստա-վարպետ

Ցրցամ տալ- ցողել, ջրցամել

2. Թվարկի՛ր բալլադի հերոսներին։

Ուստա փիսո, քեռի քուչի

3. Ինչպիսի՞ն էր Ուստա փիսոն։

Ուստա Փիսոն մրսկան էր, ստախոս:

4. Խաղարկային դատարան խաղա ընկերներիդ հետ․ մի խումբ թող
պաշտպանի Ուստա փիսոյին, մի խումբ էլ՝ մեղադրի:

Փիսո դու շատ անպարտաճանաչ ես, քո խոսքի տերը չես:

Դու չես թողում շունչ քաշեմ ու հանգիստ գործս անեմ:

5. Նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը։


6. Նոր ավարտ հորինի՛ր ստեղծագործության համար։

Կատուն փոշմանեց, հասկացավ, որ սխալ է վարվել շան հետ, կարեց գդակը ու նվիրեց շանը  և գումար էլ չվերցրեց կարելու համար:

7. Մտածի՛ր նոր երկխոսություն, որտեղ Շունն ու Կատուն ընկերներ են։

-Ուստա Փիսո՛, արի դու իմ գդակը կարի, ես էլ քո արհեստանոցը կհավաքեմ ու կմաքրեմ:

— Լավ, քեռի Քուչի: Մի գդակ ա, հո մի քուրք չի: Քու թանկագին խաթեր համար ուրբաթ օրը կկարեմ, արի տա՛ր:

Թե՛ ուստա Փիսոն, թե՛ Քեռի Քուչին իրենց խոստացածը կատարում են ու այդ օրվանից սկսած, դառնում են լավ ընկերներ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով