Ցախավելի գաղտնիքը

Ցախավելի գաղտնիքը

(Հին զրույց)

Շատ հին ժամանակ մի թագավոր կար
Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:
Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,
Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.
Թեպետ նա ուներ տասներկու որդի,
Բայց չէր իմանում, թե որին ընտրի:
Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,
Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.
Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,
Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.
Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,
Ոչ մեկը նրա բնույթը չուներ.
Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,
Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,
Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,
Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:
Թագավորն այսպես շատ որ մտածեց,
Հանելուկի պես մի բան հնարեց.
Մի թարմ ցախավել իր առջև դրած,
Որդոցը կանչեց և նրանց ասաց.
-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,
Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.
Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,
Եվ բավական է, որքան ապրել եմ.
Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ.
Նրանց պես ես էլ սև հող կդառնամ:
Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս,
Կուզեմ ձեզ հայտնել, ինչ կա մտքումս.-
Ահա ձեր առջև մի թարմ ցախավել,
Որ ես հենց այսօր կապել եմ տվել.
Ձեզնից ով որ կկոտրե սրան,
Իմ թագն ու գահը ես կտամ նրան:
Դեհ, առաջ եկեք, ուժերդ փորձեցեք,
Տեսնեմ ձեզանից որդ կկոտրեք:
-Հայր, ես կկոտրեմ,- ասաց մեծ որդին,
Եվ վստահությամբ մոտեցավ ավլին.
Վեր առավ ավելն ու ծունկը կալավ,
Քաշեց, քաշքշեց ոչինչ չի եղավ.
Շատ քրտինք թափեց, շատ չարչարվեցավ,
Դեղնեց, սփրթնեց ւ ետ քաշվեցավ:
Հետո երկրորդը եկավ, վեր առավ,
Նա էլ իր եղբոր դառն օրին հասավ.
Երրորդն էլ եկավ իր ուժը փորձեց,
Բավական տանջանք չորրորդն էլ կրեց,
Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,
Բայց ցախավելը չի էլ ծռեցին,
Ամենից վերջը փոքրը մոտեցավ
Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.
-Հայր, ես չեմ ուզում իմ ուժը փորձել
Իմ եղբարց նման իզուր չարչարվել.
Ես երեխա չեմ, որ ձեռքս մեկնեմ
Դեպի լուսինը, որ նրան բռնեմ.
Ջուրը կխեղդե, կրակը կայրե,
Ով այս չգիտե, թող նա փորձ անե:
Ես ուժ տեսնում եմ ամենայն բանում,
Թե երկրիս վրա , և՛ թե երկնքում:
Առ մեկ բարակ ծեղ, մի մազ կամ մի թել,
Մեծ ուժ կգտնես ամենի մեջ էլ:
Թե փոքրիկ միջատ, թե ուղտ ահագին,
Ամենքն էլ ուժից մեկ բաժին ունին
Կա և խելքի ուժ, ինչպես և սրտի,
Աչքի, ականջի, ձեռքի և ոտքի.
Ուժ չի ունենալ ոչ մի առարկա,
Եթե մասներում միություն չկա.
Մասներն իրար հետ, երբ սերտ կապ ունին,
Նրանք անկասկած ուժով կլինին
Այսպես շատ անհատ երբ որ միանան,
Մեծ և չափազանց մեծ ուժ կստանան.
Մեզ լավ օրինակ մրջյունն ու մեղուն,
Թե նրանք խմբով ինչեր են անում.
Նրանց պես եթե մարդիկ միանան,
Լեռներ կշրջեն, եթե կամենան.
Եվ ինչքան լճեր, ինչքան ջրանցքներ
Միացած ուժով կարող են շինել:
Ես քո տերության ցրված ուժերը,
Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,
Ամուր կապերով կապած կապահեմ,
Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:
Բայց որ իմ միտքը լավ հասկացնեմ,
Տեսեք ավելը ինչպես կկոտրեմ»:
Եվ այս ասելով՝ նա վեր է առնում,
Ավելի կապերը քանդում, արձակում.
Ճկուն ճղները վերցնում է հատ-հատ,
Ամենի առջև կոտրում զատ-զատ:
-Ապրիս, որդյակս,-ասում է հայրը,-
Քեզ է արժանի իմ թագն ու գահը:
Գրկում է որդուն, ճակատը համբուրում,
Եվ թագն իր ձեռքով գլխին է դնում:
-Տեսեք ,-ասում է մյուս եղբայրներին,-
Դուք չնախանձեք ձեր եղբոր փառքին,
Եթե սրա հետ սերտ սիրով մնաք,
Ավելի մեծ ուժ և փառք կստանաք.
Իսկ եթե զատվիք և ջոկ-ջոկ լինիք,
Քանդված ավելի պես շուտ կկոտրտվիք:
-Մենք հնազանդ ենք,- ասում են նրանք,-
Տալով եղբորը պատիվ և հարգանք.
Իմաստուն որդին հասավ մուրազին,
Դուք էլ նրա պես հասնիք ձերինին:

ռաջադրանքներ

  1. Կարդա՛ և դո՛ւրս գրիր անծանոթ բառերը։

մուրազին-երազանք

զատվիք-տարբերվել

չնախանձեք-Չկամություն ցուցաբերել, բարյացակամ չլինել:

սերտ-Բարեկամություն

ծեղ-ծառի փոքրիկ ծլեպ

կայրե-կվառե

սփրթնեց-գունատվեց

կալավ-ավել

նախնյաց-նախնիների

ցախավել-բարակ ոտերից կապած ավել

ցավագար-Որևէ հիվանդությամբ տառապող

անգութ-Գութ չունեցող, խղճի զգացումից զուրկ

Զորեղ-ուժեղ

  1. Բացատրի՛ր հետևյալ մտքերը

 

Շուտով իմ նախնյաց ճամփովը կերթամ-Ես կհետևեմ իմ նախնիների ճանապարհին՝ կմահանա:

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր-Ոչ մեկը նրան դուր չեր գալիս

Բայց քանի ողջ եմ, շունչս բերնումս-Քանի դեռ ողջ եմ շնչում եմ:

 

3. Արձակ պատմի՛ր զրույցը։

Կար-չկար, մի թագավոր կար, որը շուտով պիտի մահանար և թագավորը պիտի իր 12 որդիներից մեկին ընտրեր, որպես իր հաջորդը: Եվ նա մի խելացի բան մտածեց, թե ինչպես ընտրի իր հաջորդին: Ցախավելը տվեց որդիներին և ասեց, որ ցախավել կոտրողը կշարունակի նար գործը: Բոլոր տղաները փորձեցին և չկարողացան հերթը հասավ փոքր տղային նա բացատրեց, որ ուժեղ լինելու գաղտնիքը միասնական լինելու մեջ է:

4. Ինչպիսի՞ն էր թագավորը։ Տեքստից դո՛ւրս գրիր նրան բնութագրող հատվածը։

Շատ հին ժամանակ մի թագավոր կար
Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:

5. Ինչպիսի՞ն էին որդիները։ Տեքստից առանձնացրո՛ւ նրանց բնութագրող հատվածները։

Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,
Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.
Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,
Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.
Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,
Ոչ մեկը նրա բնույթը չուներ:

6. Ո՞րն է այս զրույցի ասելիքը։ Գրի՛ր մի քանի նախադասությամբ։

Զրույցի ասելիքներն այն են, որ թագավորը պիտի իր որդիներից մեկին ընտրեր և ընտրեց ամենաիմաստունին:

7. Դուրս գրիր՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունը։

Մյուսներն էլ իրանց բախտը փորձեցին,
Բայց ցախավելը չի էլ ծռեցին,
Ամենից վերջը փոքրը մոտեցավ
Եվ իր հոր առջև այսպես խոսեցավ.

Ես քո տերության ցրված ուժերը,
Ինչպես ցախավլիդ ճկուն ճղները,
Ամուր կապերով կապած կապահեմ,
Այս է քո միտքը, ես ինչքան գիտեմ:

8. Ընտրիր ժողովրդական ասացվածքներ, որոնք համապատասխանում են զրույցի իմաստին։

«Երբ հիմարը խոսում է, իմաստունը լռում է»

9. Մի ասացվածք էլ ի՛նքդ հորինիր։

Գլուխդ՝ կոտրիր-մտածիր

English

Exercise 1 page 96

1)Watch-Watched

2)clean-cleaned

3)return-returned

4)stop-stopped

5)stay-stayed

6)walk-walked

7)shop-shoped

8)look-looked

9)tidy-tidied

10)smile-smiled

11)cry-cried

12)water-watered

13)drop-dropped

14)call-called

 

 

Exercise 3 page 96

I talked Jane an hour ago.

We played tennis last Sunday.

He phoned me two hours ago.

It rained last yesterday.

They travelled by plane last month.

I walked the dog five hours ago.

I listened to music last night.

He worked in London last year.

We played tennis yesterday.

Tim cooked dinner last monday.

Էրիխ Ռասպե «Բարոն Մյունխհաուզենի արկածները»

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Բարեբախտաբար, եսհիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախգոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով,երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Տեքստային առաջադրանքներ

1․ Ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը, երբ պարզեց, որ ծղոտից հյուսած պարանը կարճ է։ /1 միավոր/

Մյունխհաուզենը երբ իմացավ, որ ծղոտե հյուսած պարանը կարճ էր անտեսեց ինքը, հետո հացավ ծայրին և մի քիչ վախեցավ, հետո Մյունխաուզենը բռնեց պարանի ներքևի ծայրը, կացինով ծայրը կտրեց, հետո կապեց ներքևի ծայրին:

2․ Լուսին հասնելու համար ի՞նչ միջոց օգտագործեց Մյունխհաուզենը․ընտրի՛ր պատասխաններից մեկը և գունավորի՛ր։   /1 միավոր/

Ա) Լուսին հասավ հրթիռով

Բ) Մեծ աստիճան դրեց և բարձրացավ լուսնի վրա

Գ) Բակլա տնկեց, որի վրա մագլցելով հասավ լուսին

Դ) Լոբի ցանեց և լոբու ցողունի վրա  մագլցելով հասավ լուսին

 

 

3․ Փոսից դուրս գալու ի՞նչ հնար մտածեց Մյունխհաուզենը։  /1 միավոր/

Մյունխաուզենը իր եղունգով աստիճաններ փորեց և բարձրացավ:

 

4․ Լուսնի վրա հայտնվելուց հետո ի՞նչն էր պատճառը, որ Մյունխհաուզենը կացինը չէր գտնում։  /1 միավոր/

Մյունխաուզենը չեր կարողանում գտներ, որովհետև լուսինն էլ էլ  արծատից, իսկ արծաթը արծաթի վրա դնես չի երևա:

 

5․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր մեկական պատմողական և բացականչական նախադասություն։ /1 միավոր/

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։

Բառային առաջադրանքներ

1․ Տրված գոյականները դարձրո՛ւ ածականներ․ /1 միավոր/

օդ-օդային

խոտ –խոտոտ

ջուր-ջրոտ

արծաթ-արծաթե

2․ Տեքստից դո՛ւրս գրի՛ր 5 բառ, որոնք գործողություն են ցույց տալիս։ /1 միավոր/

Հիշեցի, վերադառնա, եղավ, գտնելու, աճեց:

3․ Շարունակի՛ր ըստ օրինակի՝ ավարտել․․․․ — ավարտել գործը։ /1 միավոր/

Փորել —փոս փորել

Դուրս գալ —Դուրս գալ փողոց

Աճեցնել —Աճեցնել յասաման

Տեսնել —Տեսնել նավակին

4․ Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։ /1 միավոր/

Վերջիվերջո-Վերջապես

իսկույն-Ամինջապես

հիշեցի-մտաբերել

5․Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։ /1 միավոր/

երկար-կարճ

 հազիվ-մի կերպ

Ուրախ-ուրախ-տխուր-տխուր

բարձրանալ-իջնել

Բարեբախտաբար-բարեբախտորեն

Дворец моей мечты

Дворец моей мечты будет из корзин. Все будут шить корзины. У меня кровать будет из нержавеюшегося метала. У всех будет своя работа. Один работает врачом, другой -поваром. Крыша моего дворца будет из метала. Это мой большой дворец. Там все будут любить и уважать друг друга. Я всегда буду в нём жить и его любить. Рады будем встретить вас всех в моем дворце.

My friend

I have a very good friend. His name is Miqayel. Friends are very important in our life. I think one cannot live without friends.

My friend and I always do our best to help one another.

We discuss all our troubles and try to find the best decision in any situation. My friend is a very good, kind and clever boy. We often spend our free time together. It is not very easy now, because  he lives in China.

My friend is going to become a pilot. When we have some free time, we chat in viber and play more online games , read many books, watch films. Vlog is his hobby. We are football fans and we like to watch and discuss football matches on TV . I love my friend very much. I think he is a true friend. Our friendship is very dear to me and I try to do my best to be a good friend too.

Երկարօրյաի կարծիքը

Մենք հենց երկարօրյա ենք մտնում սկզբում դասերն ենք անում հետո սկսում ենք զբաղվել ամեն ինչով։ Ինձ դուր է գալիս, որ ճաշը ուտելուց հետո մենք կարանք գնանք դասարան։ Մենք մեր ուսուցչուհու հետ կարող ենք գնալ բակ և խաղալ տարբեր խաղեր։ Հենց  մեզ դաս են տալիս Հայրենագիտություն, մայրենին և բնագիտությունը մենք պատմում ենք ճաշելուց հետո։ Մենք հենց, որ դասերը ստանում ենք մի անգամից անում ենք։

Ընձուղտներ

Ընձուղտներ

Ընձուղտներ

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները․-

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազելէ, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։ Ընձուղտներն ապրում են Աֆրիկայի սավաններում:
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։ Բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։ Ընձուղտի տարիքը որոշում են խալերով, եթե խալերը սև են, ուրեմն ընձուղտը մեծ է:
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։ Օրվա մեծ մասը նա կանգնած է մնում:
  1. Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: 

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր։

Գործը վաղվան մնաց, իմացիր՝ կորավ -գնաց։

 

  1. Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր                  Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում:

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։ 1 միավոր

6- վեց, 50 — հիսուն, 11 — տասնմեկ, 55- հիսունհինգ, 1 — մեկ, 35- երեսունհինգ,

16- տասնվեց, 20  — քսան

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։  1 միավոր

յուրահատուկ — առանձնահատուկ

հպվելով — կպնելով

նվազել — քչանալ

վեճեր-կռիվներ

  1. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառեր Բարդ բառեր Ածանցավոր բառեր
մարդ մանկապարտեզ փոքրիկ
ձայն Ընձուղտ անխնա
բույս հյութեղ
ջուր
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

կանաչ այգի

հսկա կենդանի

վիթխարի ընձուղտ

խելացի մարդ

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր    զվարճալի — տխուր, սուր- բութ, ամուր — թույլ,  երկար — կարճ, անխնա — խնամված
  1. Բացատրի՛ր «կրակի հետ խաղալ» և «ձեռք քաշել» դարձվածքները։ «կրակ» կամ «ձեռք» բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։ 1 միավոր                                                   Կրանկ հետ խաղալ- վտանգավոր քայլեր անել
  2. Ձեռք քաշել-հրաժարվել

Կրակը գնալ

Կրակը գցել

Կրակը դեռ չի մարել

 

Ձեռք առել

Ձեռք առնվել

Ձեռք բերվել

English april flashmob

Անուն ազգանուն Էլ․ հասցե*
Manvel Araqelyan manvel-araqelyan@mskh.am
Դասարան, դպրոցի անուն*
4.2 Southern school
Քաղաք, գյուղ, երկիր *
Yerevan
Առկա՞ ես սովորում, թե՞ հեռավար*
առկա

Ի՞նչ եք կարողանում անել այս տարի, որ չէիք կարողանում անել, կամ ինչ չէիք անում, կամ չունեիք անցյալ տարի:

Օրինակ՝   Last year I couldn’t dance well but I can dance well now.

Last year I didn’t play chess but this year I play chess with my friends. 

Թարգմանեք այս նախադասությունները անգլերեն.

Զանցել գործիքագոտուն