Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
— Քույրի՛կ,- ասաց առյուծը,- ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

  1. Բացատրի՛ր հետևյալ արտահայտությունները.

ներողամիտ եղիր —

մոտալուտ մահը-

օր ու արև չտեսնել —

ցավ պատճառել —

ձեռք բարձրացնել ինչ-որ մեկի վրա —

վերք հասցնել —

շունչը փչել —

  1. Ինչո՞ւ կրիայի խոսքերը մեծ ցավ պատճառեցին առյուծին:

 Մեկ բառով բնութագրի՛ր՝ առյուծին, կրիային:

 Առյուծը

Կրիան

  1. Ո՞րն է առակի իմաստը:
  2. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Մաթեմատիկա

 

Ա) Աննան  մեկ շաբաթում կարդաց «Փոքրիկ իշխանը» Երկուշաբթի օրը կարդաց 10 էջ, իսկ մնացած օրերը  9 էջ: Քանի՞ էջից էր կազմված էր գիրքը:

լուծում՝ 1)9×6=54 2)10×1=10 3)54+10=64

Պատ.՝ 64  էջ

Բ) Սոնան շաբաթվա առաջին երեք օրում կարդաց օրական, կիրակի օրը՛  14 էջ, իսկ մնացած օրերին 10-ական էջ և մեկ  շաբաթում ավարտեց ընթերցել «Հեքիաթների ընտրանի» գիրքը: Քանի՞ էջից  է կազմված այդ գիրքը:

Լուծում՝ 12×3=3 է6
10×3=30 էջ
14×1=14
36+30+14=86