Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փոր-եք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։ Ուղտի միջազգային անունը առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:
Ինչո՞վ է սնվում ուղտը։ Ուղտը սնվում է ամեն ինչով:
Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։ Ուղտի բարձրությունը 2 մետր է, իսկ երկարությունը 3 մետր, իսկ կշիռը 500 կիլոգրամ:
Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։ Ուղտը իր ջերմաստիճանը կարող է կարգավորել ճարպերի օգնությամբ:
  1. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև հենց, որ ջուր խմի ուղը կխմի 500լ

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև նա չկամենա:

  1. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավըզ ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում,բայց հեռուն է տեսնում։

բայց հեռուն է տեսնում։

հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

  1. 4. Տեքստից դո՛ւրս գրիր, ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր

Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։

Բառային աշխատանք

  1. Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվականները։ 1 միավոր

հինգ, երեք, երկու:

  1. Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։ 1 միավոր

բարկությունը, տապից հարվածել  գեղեցիկ շիկացած 

Բարկությունը-ջղայնություն

Տապ-շոգ

հարվածել-խփել

գեղեցիկ-սիրուն

շիկազած-կարմրած

  1. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ուղտ, միասապատ, բուրդ, ուղտափուշ, ավազ, անտարբեր, փշոտ, բարձրություն, տհաճ, միջազգային, երկսապատ։

Պարզ բառեր Բարդ բառեր Ածանցավոր բառեր
ուղտ միասապատ անտարբեր
բուրդ ուղտափուշ փշոտ
ավազ միջազգային բարձրություն
երկսապաատ տհաճ
  1. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

փոփուկ բուրդ

խոշոռ կենդանի

անապատային ուղտ

 

  1. Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր

ցուրտ-շոգ

կոշտ-փափուկ

հաստ-բարակ

Հեշտ-դժվար

երկար-կարճ

 

  1. Տեսքտից դո՛ւրս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն։ 1 միավոր

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում:

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն